Բջնիի ամրոցի հետ կապված հանձնարարական էի տվել, ի՞նչ վիճակում է․ Փաշինյանը՝ Դումանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 8,2 մլն դրամ հատկացվեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ էր տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված, ինչպես նաև հուշարձանն առավել ներկայանալի և տեսանելի դարձնելու համար աշխատանքներ իրականացնելու հետ կապված։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ։

Դումանյանը հայտնեց, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվում են։  Նա խոսքով՝ ՏԻՄ–երը բջնեցիների հետ բանակցում են այգիների տարածքը գնելու կամ դրանք այլ տարածքների հետ փոխանակելու շուրջ, զուգահեռ քննարկվում է նաև հանրային գերակա շահ ճանաչելու տարբերակը։

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը, ներկայացվել նախարարություն: Աշխատանքների համար պահանջվող ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 միլիոն 285 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։