Ծաղկաձորում կկայանա ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Ծաղկաձորում կանցկացվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության համաձայնագրի անդամ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը. տեղեկացնում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությունը:

Խորհրդի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ անդամ  երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: Նիստը կտևի երկու օր՝ հունիսի 7-ից 8-ը՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում:

Խորհրդի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Նիստի առաջին օրը Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ զեկուցմամբ հանդես կգա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Նիստի մասնակիցները կքննարկեն 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության և հակադոպինգային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաև 2018 թվականին Ղրղզստանում  անցկացվելիք ազգային մարզաձևերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, ինչպես նաև տեղի կունենա «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառման ներկայացումը (պրեզենտացիան):