Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ սահմանին իր զորախումբը 2,5 անգամ ավելացրել է՝ հասցնելով 30․000-ի

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարից ՆԱՏՕ-ն երկուսուկես անգամ ավելացրել է իր զորախումբը ՌԴ-ի սահմանների մոտ՝ հասցնելով մինչև 30 հազար մարդու, գրում է Meduza-ն։

«Ստեղծվում են նոր բազմազգ գումարտակային խմբեր Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում։ Խմբավորման թիվն առաջիկայում կարող է ավելանալ։ Դաշինքը մտադիր է առաջագծում ներկայությամբ Ռուսաստանին զսպելուց անցնել կոլեկտիվ պաշտպանության լայնածավալ համակարգ ստեղծելուն արևելյան թևում՝ մեր սահմաններին մոտ»,-ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ ուկրաինական բանակին էլ զինում են ժամանակակից զենքերով ու սպառազինությամբ։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ն չի թաքցնում իր ռազմական ներկայության ավելացումը Եվրոպայի արևելքում՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման հետևանքով։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում գումարտակային մարտավարական խմբեր են ստեղծվել։ Մայիսին հայտարարվել էր, որ արևելյան թևի զորքերի թիվը գրեթե 10 անգամ ավելացել է՝ 4․650-ից հասնելով 40․000-ի։

Էմմա Չոբանյան