Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ի հոգեզավակն է․ դաշնակցականները քաղաքական պատասխանատվություն են կրում. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Մինչ արտաքին քաղաքական թեմաներին անդրադառնալը՝ մեկ ներքաղաքական հարց Դաշնակցությունից շարունակվում են մեղադրանքները ՀԱԿ-ի և առաջին նախագահի հասցեին։ Կարծում եմ՝ տեղյակ եք Դաշնակցության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ «Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս հաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները», և ասում է՝ «իրենք փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունը, գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին այդ ընդհանրությունը»։ Արման Մուսինյանը պատասխանեց՝ հիշեցնելով, թե ինչպես էր ՀՅԴ-ն աջակցում Նիկոլ Փաշինյանին, Իշխան Սաղաթելյանը մարզպետ աշխատում Փաշինյանի կաբինետում։ Բայց արդյո՞ք ինչ-որ առումով ճիշտ չի ասում Իշխան Սաղաթելյանը՝ հաշվի առնելով, որ առաջին նախագահն Առաջին ալիքի եթերում համաձայնեց, որ կապիտուլյացիոն համաձայնագիր է ստորագրվելու, որ «Հայաստանից հզոր պետություններ են ենթարկվել կապիտուլյացիայի»։ Ինչո՞վ է սխալ պարոն Սաղաթելյանը։

-Մուսինյանը շատ լավ արտահայտվել է, իսկապես, այս իշխանության ընդհանրապես գոյության գլխավոր երաշխավորներից մեկը Դաշնակցությունն էր, որը նաև այդ Կառավարության մեջ կոալիցիոն գործընկեր էր, մասնավորապես, Իշխան Սաղաթելյանն էլ պաշտոն ստացավ։ Եվ այս հարցով քաղաքական պատասխանատվություն այս իշխանությունների համար կրում է հենց Դաշնակցությունը՝ նրան իշխանության բերածներից մեկը։

Բացի այդ, մեր գլխավոր ձախողումը, պարտությունը, որը, եթե հավատանք Ձեր ձևակերպմանը, բերել է կապիտուլյացիայի, դրա պատասխանատուն նույնպես այն «ոչմիթիզական» գաղափարախոսությունն է, «հայդատական» քաղաքականությունը, որը համարում է, որ մեր նպատակը ոչ միայն այն չէ, որ մենք պետք է ինչ-որ խաղաղության գնանք, այլև պետք է Մեծ Հայքը վերականգնենք՝ ըստ Դաշնակցության անգամ ծրագրի։ Նման ցնորամիտ, առավելապաշտական դիրքորոշումների մեջ եղել է հենց Նիկոլ Փաշինյանը, որը Սևրի պայմանագիր է ցիտել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իսկապես Դաշնակցության հոգեզավակն է այդ առումով և, բնականաբար, մենք որևէ պատասխանատվություն նրա գործունեության համար չենք կարող կրել։

-Նիկոլ Փաշինյանն անգամ իր ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի որակում կապիտուլյացիոն, թեև Սերժ Սարգսյանը նրան կապիտուլյանտ է կոչում, բայց ասում է՝ «Ինձ մեղադրում են, որ առաջիկայում պատրաստվում եմ ևս մեկ կապիտուլյացիա ստորագրել։ Պատմության մեջ մեկ անձը երկու անգամ չի կարող ստորագրել կապիտուլյացիա»։ ՔՊ-ի համագումարի ժամանակ է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրված են կարևոր բաներ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի գոյությունը, շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայում, Լաչինի միջանցք, ապաշրջափակման օրակարգ «Եկեք արձանագրենք մի բան, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունից առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար»։ Ըստ Ձեզ՝ առաջիկայում ենթադրվո՞ւմ է կապիտուլյացիայի ստորագրում, թե՞ Դուք տեսնում եք հնարավորություններ։ Կխնդրեմ ներկայացնենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կապիտալյացիա չլինի։

-Նախ՝ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել կապիտուլյացիա։ Խնդիրը այլ տեղ է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն չունի։ Հայտնի չի, թե ինչ նպատակներ է նա դրել մեր առաջ, մեր հանրության, մեր պետության առաջ ղարաբաղյան կարգավորման հարցով կամ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման, խաղաղության, անվտանգության հարցում։ Ասենք՝ 1990-ական թվականներին մենք գիտենք՝ նպատակը որն է՝ հասնել նրան, որ աշխարհը Լեռնային Ղարաբաղն ընդունի որպես ինքնություն գործոն, և դրանով ամբողջ աշխարհն ընկալի դա որպես ինքնորոշման համար պայքարի հարց։ Եվ մենք հասանք այդ նպատակին՝ 1994 թվականին ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողով հենց դա տեղի ունեցավ՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին ինքնուրույն գործոն։ Դրա մասին բանաձև է ընդունվել։

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ուզում անել, ո՞րն է նպատակը։ Օրինակ՝ Ղարաբաղի համար ինքն ի՞նչ է նախատեսում։ Կա՞ մի հարց, որ ինքն առաջ է քաշել, որևէ պահանջ։ Ես չեմ ասում՝ դա լինի առավելապաշտական պահանջ, չեմ ասում՝ պահանջի անկախության անմիջական ճանաչում։ Ես ասում եմ՝ որևէ պահանջ կա՞, որ ինքը դնում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան