Պետություն-մասնավոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր՝ Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնման վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ բարերարի կողմից՝ վերջինիս ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր կամրջի վերականգնմանն աջակցելու համար՝ կարևորելով հուշագրի ստորագրումը՝ որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ուղղված լավ օրինակ:

Մինչ հուշագրի կնքումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցվել են Կարմիր կամրջի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք սահմանված կարգով քննարկվել են նաև գիտամեթոդական խորհրդում: Խորհրդի ներկայացրած դրական կարծիքի հիման վրա լիազոր մարմնի կողմից տրամադրվել է վերականգնողական աշխատանքների իրականացման թույլտվություն։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են. հիմնական վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2023 թվականից։

Նշենք, որ Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, այժմ ավերված է։