Դատավորները երբեմն «ականջի հետև են գցում» գործը․ Վարդանյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Պատգամավորների քննարկմանն են ներկայացվել ՀՀ իշխանության, պետական և դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

«Վճռաբեկ դատարանի ծախսերը գալիք տարում նախատեսված է ավելացնել ավելի քան 670 միլիոն դրամով, և Վերաքննիչ դատարանի ծախսերը՝ ավելի քան 245 միլոին դրամով»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խնդրելով մանրամասնել, թե ինչով է պայմանավորված հատկացումների ավելացումը։

«Հիմնականում պայմանավորված է դատավորների թվակազմի ավելացմամբ և դատավորների օգնականների ներգրավմամբ։ Քանի որ դատարանները գերծանրաբեռնված են, նախատեսված է, որ թեկուզ ժամանակավոր դատավորների օգնականներ ներգրավել աշխատանքներում․․․ Փորձ է արվում թեթևացնել դատավորների աշխատանքը»,- պարզաբանեց Գալստյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ 2019թ․ սկսված բարեփոխումների արդյունքում զգալիորեն ավելացել է դատավորների թիվը՝ տարբեր ընթացակարգերի շրջանակներում։ «Բայց դեռևս Հայաստանն ամենաքիչ դատավորներ ունեցող երկրների թվին է դասվում, այս իրավիճակը պետք է շտկել։ Դատավորների աշխատավարձի, կենսաթոշակային ապահովվածության հարցերը պետք է լուծել, բայց դատավորներն էլ չպետք է հին իներցիայով ասեն՝ գործերը շատ են․․․ Լինում են դեպքեր որ, դատավորները երբեմն «ականջի հետև են գցում» գործը, և ուննում ենք ոչ հաճելի իրավիճակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։