ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կավելանա 84 միլիոն դրամով. պատճառը բազային աշխատավարձի բարձրացումն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության գերակայություններից է երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև համապետական և միջպետական գործընթացներում լիազորությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների և ռազմավարական ծրագրերի նախաձեռնող։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագահի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը ներկայացնելիս այս մասին նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի լիազորությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

«Հիմնվելով ռազամավարական նպատակների և խնդիրների վրա՝ հանրապետության նախագահի աշխատակազմը վերլուծում և գնահատում է առկա մարդկային ներուժն ու հնարավորությունները, օրենսդությամբ սահմանված կարգով համալրում աշխատակազմում առկա թափուր պաշտոնները՝ ապահովելով կադրային քաղաքականության իրականացման համար առավելագույն թափանցիկություն և օբյեկտիվություն։

Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2023թ․ համար ներկայացվել է 1 միլիարդ 686 միլիոն դրամի բյուջետային հայտ, 2022-ի համեմատ 83 միլիոն 800 հազար դրամով ավելացվել է։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձերի փոփոխությամբ և աշխատավարձերի բնականոն աճով պայմանավորված՝ որոշակի տոկոսի ավելացմամբ»,- նշեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։