Դիրքային ու տարածքային կորուստների գինը. ինչ ռազմավարական խնդիր է փորձում լուծել Բաքուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ներխուժումից ավելի քան մեկուկես ամիս անց գրավված մարտական հենակետերի թվի և ՀՀ-ի օկուպացված տարածքի ընդհանուր մակերեսի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններն իրարամերժ են։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հարթակներից այս մասին հակասական տեղեկություններ են հայտնում։

Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում չասաց, թե հակառակորդի վերահսկողության տակ անցած մարտական հենակետերը ռազմավարական տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունեն, միայն հայտնեց, թե 44-օրյա պատերազմից հետո որ ուղղությամբ ենք մարտական հենակետեր կորցրել։

«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կապանի ուղղությամբ: Իսկ քանակական դիրքային՝ եթե կոնկրետ համարում են ջոկի դիրք, համարում են դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են, և տերմինաբանությամբ կոնկրետ 50 թիվ ենք կորցրել, թե 60 թիվ ենք կորցրել, ես հստակ չեմ կարող պատասխանել»,- ասել էր Ասրյանը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է հիմնականում բարձր լեռնային շրջաններ և դիրքավորվել։ Ըստ նրա՝ ռազմավարական տեսանկյունից  Ադրբեջանը մի շարք առավելություններ է ստացել

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, կրակում է քաղաքացիների, տեխնիկայի վրա։ Ադրբեջանագետը նաև հիշեցնում է՝ թշնամին ՀՀ-ից օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը հետ չի քաշվում, որովհետև հստակ նպատակադրում ունի՝ հետ քաշվելու համար ՀՀ-ից ցավոտ զիջումներ կորզել։

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը երեկ պնդում էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից որոշ չափով հետ են քաշվել, և այս պահին Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ։ Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը Factor TV-ի հետ կարճ հեռախոսազրույցում միայն ասաց, որ բլրի վրա թշնամու խմբավորումներն անզեն աչքով տեսանելի չեն, և հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

Տարոն Հովհաննիսյանն ասում է՝ դա չի նշանակում, որ ադրբեջանական ուժերն այդ հատվածում դուրս են եկել Հայաստանի տարածքից։ Մասնագետներն էլ Բաքվի գործելաոճում Թուրքիայի ձեռագիրն են տեսնում։

Ադրբեջանը համառորեն չի ընդունում, որ օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքը։ Իսկ թե որքան է կազմում այդ տարածքի մակերեսը, հստակ չէ։ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանների Պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ էր ասել, որ վերջին երկու տարում Ադրբեջանը 127 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը երեկ ավելի մեծ թվի մասին խոսեց։

«Եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություններ է ունեցել օկուպացնել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավելի տարածք, այսինքն՝ 127 շեշտված թիվը մոտ թիվ է այդ տարածքներին: Եթե մենք հաշվում ենք այդ տարածքների կորուստներն անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվն ավելի քիչ է կազմում»,- նշել է Ասրյանը:

Ադրբեջանն օկուպացրած տարածքներից հետ կքաշվի միայն այդ դեպքում, եթե Հայաստանի կողմից լինեն ռազմական լուրջ ճնշումներ, կամ էլ քաղաքական ճնշում արտաքին խաղացողների կողմից՝ կարծում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Իսկ ուժային սցենարով խնդրի լուծման մասին ԶՈՒ ԳՇ-ում նախընտրում են առայժմ չխոսել։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան