ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Վաշինգտոնում Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծկռտուքի հայցը կասեցնելու՝ Թուրքիայի դիմումը

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է լսել Թուրքիայի միջնորդությունը՝ կասեցնելու երկու հայցերը, որոնք ներկայացվել էին ցուցարարների կողմից դրամական փոխհատուցման պահանջով Վաշինգտոնում 2017 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի կողմից նրանց հասցված վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է Ահվալ գործակալությունը։

Նշվում է, որ դատավորները մերժել են Թուրքիայի բողոքը ստորին դատարանների որոշումների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս դատավարությունը շարունակել՝ մերժելով երկրի այն փաստարկը, որ դաշնային օրենքը, որը հայտնի է որպես Օտարերկրյա ինքնիշխան անձեռնմխելիության ակտ, նրան անձեռնմխելիություն է շնորհում ԱՄՆ-ում նման հայցերից:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին 11 մարդ վիրավորվել, իսկ 9 հոգի հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ԱՄՆ մայրաքաղաքում Թուրքիայի նախագահի նստավայրի մոտ Քրդական Դեմոկրատական միություն կուսակցության դրոշը կրող ցուցարարների վրա։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել նույն օրը, երբ Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ երկու առաջնորդները խոստացել էին ամրապնդել լարված հարաբերությունները՝ չնայած Թուրքիայի նախագահի նախազգուշացմանը Թրամփին տարածաշրջանում քուրդ զինյալներին զինելու մասին։

2018 թվականին երկու հայց էր ներկայացվել դեպքի առնչությամբ, որոնք պահանջում են Անկարային պատասխանատվության կանչել և դրամական փոխհատուցում վճարել վնասվածքների համար։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հայցվորները տասնյակ միլիոնավոր դոլարներ են պահանջում։

Թուրքիան հայցը բողոքարկել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանում՝ վկայակոչելով Օտարերկրյա ինքնիշխան անձեռնմխելիության մասին օրենքը, Դաշնային խախտման պահանջների մասին օրենքը և Արդարադատության դեմ ահաբեկչության հովանավորների օրենքը, որը սահմանափակում է ամերիկյան դատարանների իրավասությունն օտարերկրյա կառավարությունների դեմ հայցերի նկատմամբ: Դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել 2021 թվականին։

Թուրքիան ծեծկռտուքի մեջ մեղադրում է քուրդ զինյալների հետ կապ ունեցող ցուցարարներին, սակայն Վաշինգտոնի ոստիկանապետը կատարվածը որակել է որպես դաժան հարձակում խաղաղ ցուցարարների վրա։ Վաշինգտոնում մեղադրանք է առաջադրվել մի քանի թուրք անվտանգության գործակալների և ծեծկռտուքի մեջ ներգրավված այլ անձանց նկատմամբ: Երկու մեղադրյալներ, որոնք Էրդողանի անվտանգության թիմի անդամ չեն, իրենց մեղավոր են ճանաչել։

Էմմա Չոբանյան