Մարմնամարզության ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 4 անդամներ հաղթահարել են Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը։

Արթուր Դավթյանը հանդես է եկել հենացատկում և որակավորման փուլի արդյունքով զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Նա երկու ցատկի դեպքում էլ վաստակել է 14.900 միավոր։

Հարություն Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր և 5-րդ տեղով անցել եզրափակիչ:

Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և դարձյալ 5-րդ տեղով ապահովել իր տեղը եզրափակչում։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։

Աշխարհի առաջնության որակավորման փուլը չի հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։

Առանձին գործիքների եզրափակիչները կանցկացվեն նոյեմբերի 5-ին և 6-ին:

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ մարմնամարզիկներն ավելի վաղ 21-օրյա ուսումնամարզական հավաք էին անցկացրել Թբիլիսիում:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարների շարքում, իսկ հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: