Աշխատաշուկայում գերտաքացած վիճակը պահպանվում է․ հայկական ընկերությունները սկսել են դրսից վարձու աշխատողներ բերել․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում աշխատավարձերը բարձրանում են, բայց թափուր աշխատատեղերը չեն լրացվում, գործազրկությունը չի նվազում։ Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով աշխատաշուկայում առկա խնդիրներին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ աշխատաշուկայում «գերտաքացած» վիճակը պահպանվում է։

«Մասնավոր հատվածի անվանական աշխատավարձերի աճը տարեկան արտահայտությամբ 20 տոկոսից ավել է։ Արդեն որերորդ ամիսն է դա նկատելի է։ Նկատում ենք նաև, որ գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակի վրա է, բայց նաև կան բազում թափուր աշխատատեղեր։

Որոշակի խնդիրներ կան աշխատաշուկայում։ Արդեն անեկդոտալ պատմություններ ենք լսում, որ հայկական ընկերությունները սկսում են դրսից վարձու աշխատողներ բերել․ աշխատավարձերի բավականի բարձր մակարդակ կա շինարարության, առևտրի ու ծառայությունների ոլորտներում, ինչը հայկական ընկերություններին դրդում է այդ պակասը կամ բացը լրացնել այլ երկրների աշխատուժի հաշվին։ Տեսնենք՝ ինչպես կզարգանա այդ ֆենոմենը, բայց այս պահի դրությամբ առնվազն աշխատաշուկայում այդ «գերտաքացած» իրավիճակը պահպանվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։