Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը՝ համաշխարհային «Operalia-2022» մրցույթի հաղթող

Լուրեր

16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
Բոլորը

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս» ընկերության «Rolex Prize of the Audience» հանդիսատեսի մրցանակին:

Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։

Ջուլիանա Գրիգորյանն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Վաչե Շարաֆյանի հետ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ջուլիանա Գրիգորյանը հունիսի 6-11-ը մասնակցել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: Այնուհետև սեպտեմբերի 14-21-ն իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում Ջուլիանա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: