Եվրոպայի թուլացումը հակասում է Թուրքիայի շահերին․ Չավուշօղլու

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եվրոպական մայրացամաքի մաս է կազմում, իսկ Եվրոպայի թուլացումը հակասում է Անկարայի տնտեսական շահերին, գրում է Անադոլու գործակալությունը։ Այս մասին Չավուշօղլուն հայտարարե է Աքդենիզ համալսարանում ակադեմիական տարվա բացման միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցությունը հասել է իր գագաթնակետին վերջին 30 տարում, իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դարձել է մեծ շրջադարձային կետ։

«Արդեն խոսակցություններ են գնում մարտավարական միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման զենքի, այսպես կոչված «կեղտոտ ռումբերի» կիրառման մասին։ Կարելի է խոսել համաշխարհային ճգնաժամի պարույրի մասին։ Կան բազմաթիվ ճգնաժամեր, որոնք կերակրում են միմյանց: Խորանում են գլոբալ խնդիրները, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը, համաշխարհային գնաճը, բնապահպանական խնդիրները, ահաբեկչությունը, իսլամաֆոբիան, անօրինական միգրացիան, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմները, հեղաշրջումները, այլատյացությունը»,- ասել է  նա։

Չավուշօղլուն նշել է, որ այսօր միջազգային համակարգը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում։ «Թուրքիան վարում է հավասարակշռված, ակտիվ և բարեխիղճ արտաքին քաղաքականություն, ինչը թույլ է տվել երկրին տարածաշրջանային դերակատարից վերածվել գլոբալ ուժի»,- ասել է նա։

«Եթե մենք եվրոպական մայրցամաքի մաս ենք՝ մենք, որպես տարածաշրջանային ուժ և գլոբալ դերակատար, պետք է մեր ներդրումն ունենանք այս մայրացամաքում ճգնաժամերի հաղթահարման գործում։ Կան բազմաթիվ առիթներ Եվրոպային քննադատելու՝ երկակի ստանդարտներ, կեղծավորություն, կարճատեսություն, կարելի է էլի թվարկել։ Սակայն Եվրոպայի թուլացումը, որպես մայրցամաքի Թուրքիայի շահերից չի բխում, այն հակասում է մեր տնտեսական շահերին։ Եվրոպայի կայունությունը բոլորիս համար կարևոր է»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան