Բեռլինը չի բացառում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական խմբավորում ճանաչելը

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը հնարավոր է համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը:

«Իրանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փուլ կկիրառվի և կուսումնասիրվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական խմբավորում ճանաչելու հնարավորությունը»,-, ասել է նա գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Թեհրանի հետ կոնֆլիկտի սրման ֆոնին: ԵՄ-ի համանման ցուցակում Իրանի այս էլիտար ստորաբաժանումը դեռևս նշված չէ։ Այս ցուցակում ընդգրկումը Բրյուսելին թույլ կտա սառեցնել ԻՀՊԿ-ի ակտիվները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անմիջականորեն ենթարկվում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին և մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն ունի երկրում։ Հոկտեմբերի 29-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին պահանջեց դադարեցնել զանգվածային ցույցերը, որոնք շարունակվում են սեպտեմբերի կեսերից։ Չնայած նրա սպառնալիքներին՝շաբաթվա վերջին հազարավոր իրանցիներ կրկին ցույցի դուրս եկան։

Հիշեցնենք՝ բողոքի զանգվածային ցույցերն Իրանում սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Երիտասարդ աղջկան հիջաբի «ոչ պատշաճ կրելու» պատճառով բերման էր ենթարկել բարոյականության ոստիկանությունը, նրան տարել էին բաժին,  հետո տեղափոխել էին հիվանդանոց, որից մի քանի օր անց նա մահացել էր։
Տաթև Ֆռանգյան