ՄՊՀ-ն հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած գնման ընթացակարգերում

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են փոխկապակցված անձինք, որոնք 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են էլեկտրոնային աճուրդի ձևով հայտարարված գնման ընթացակարգերին՝ վարելով համաձայնեցված քաղաքականություն:

Մասնավորապես, գործելով «Ֆուդսիթի» ընկերության օգտին, մյուս չորս ընկերություններն այն սակարկումների ընթացքում, որտեղ մրցակիցը սակարկման ընթացքում ներկայացրել է այնպիսի գին, որը ցածր է եղել «Ֆուդսիթի» ընկերության նախնական գնային առաջարկից, ներկայացրել են անհամեմատ ցածր գներ՝ բացառելով մրցակիցների կողմից սակարկելու հնարավորությունը, խաթարելով գնման ընթացակարգը, իսկ այն սակարկումների ընթացքում, որտեղ «Ֆուդսիթի» ընկերությանն առաջին փորձից հաջողվել է հաղթող ճանաչվել կամ գնման առարկան դուրս է եղել վերջինիս հետաքրքրությունների շրջանակից, սակարկումներին չեն մասնակցել։

Հանձնաժողովի որոշմամբ՝ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ նշանակվել է տուգանք 13 918 638 դրամ ընդհանուր գումարի չափով:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ: