Ռուբինյանը Կլաարին է ներկայացրել կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները
Քաղաքականություն
29.10.2022 | 18:27Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: