Ստեփանակերտում ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քրգործ է հարուցվել

Լուրեր

10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
10.03.2026 | 21:13
ՀՀ նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը
10.03.2026 | 21:00
Փաշինյանը պեռաշկի-կուկուռուզով հանրային անհոգության պատկեր է ստեղծում․ ո՛չ, ուրախ ավտոբուսը Հայաստանը չէ․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 20:51
Զգույշ եղեք, որ ինքներդ չվերացվեք. Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է Թրամփին
10.03.2026 | 20:40
Պենտագոնը հայտարարել է, թե Իրանի հրթիռային հարվածները նվազել են 90%-ով
10.03.2026 | 20:30
Օտար երկրից փորձում են միջամտե՞լ ՀՀ ընտրություններին․ ում է ակնարկում հատուկ ծառայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
10.03.2026 | 20:15
Խոստացված 300 դպրոցից շուրջ 200-ը դեռ չկա․ կրթական «մեգանախագծի» իրական պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 20:15
Փաշինյանը հանդիպում է ունեցել Մակրոնի հետ
10.03.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Քոչարյանի համար է ձայներ հավաքում, ինքը վարչապետի թեկնածու չի կարող դառնալ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 19:49
Կրեմլը՝ Իրանին ռուսական հետախուզական տեղեկատվություն փոխանցելու լուրերի մասին
10.03.2026 | 19:41
Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
10.03.2026 | 19:30
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 19:22
Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ. ՀՀ դեսպանություն
Բոլորը

Արցախի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշում է կայացրել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկրտուքի գործով քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Հունիսի 1-2-ի գիշերը սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։ Ներկայացված տեղեկությունների հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` հունիսի 2-ի գիշերը ժամը 3:30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Պաշտպանը տեղեկացած է, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի»,- ասված է հաղորդագրության մեջ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հետևում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին:

«Հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը հետևելու է իրավիճակին և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: