Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. ապաքաղաքական զրույց Արսեն Ղազարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա կարծիքով՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում գործարարների հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է: Չնայած դրան՝ շատերը դեռևս չեն հասկանում, որ հենց այդ խավն է, որ օգնել է մեր երկրի տնտեսությանը դիմայել դժվարին պայմաններում: Արսեն Ղազարյանը նաև նշում է, որ հատկապես վերջերս բարձրացել է գործարարների սոցիալական պատասխանատվությունը, նրանք ձգտում են ապահովել աշխատանքի համար նորմալ պայմաններ:

Գործարարի տեղեկացմամբ՝ չնայած 1993 թվականին Թուրքիան փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը, առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ տարեցտարի աճում է: Թուրքական ապրանքներից ամբողջությամբ հրաժարվելը, ըստ նրա, իրատեսական չէ, քանի որ զարգացած երկրների բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքներն արտադրում են Թուրքիայում, այդ երկրից են ներկրվում Հայաստանի համար խիստ անհրաժեշտ հումքն ու սարքավորումները: Որպեսզի սահմանների բացման դեպքում չլինի թուրքական տնտեսության էքսպանսիա, անհրաժեշտ է ունենալ լավ կազմակերպված տնտեսություն և համապատասխան օրենսդրական բազա:

Հաղորդման հյուրը համոզված է, որ երիտասարդ հայ գործարարները Հայաստանում ավելի ազատ են և անկաշկանդ, քան նախորդ սերունդը: Վերջինիս առաքելությունն է՝ ապահովել ժառանգականությունը, փոխանցել սեփական փորձը: Արսեն Ղազարյանի կարծիքով՝ առանց հիմնավոր կրթության ժամանակակից բիզնեսում հնարավոր չէ հաջողության հասնել: Այսօր գործարարը պետք է հոգ տանի ոչ միայն անձնապես իր, այլև իր աշխատակազմի կրթության մասին:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան