Ապացուցվեց՝ Կրեմլը դավաճանական դիրք ունի ՀՀ-ի հանդեպ․ հարձակվեցին դաշնակցիդ վրա, դու դիտում ես. Լևոն Բարսեղյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 19:55
Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. լուսավորությունը 1 ժամով կանջատվի
23.03.2026 | 19:42
Իրանը հրթիռի վրա փակցրել է պատերազմին դեմ հանդես եկող Իսպանիայի վարչապետի լուսանկարը
23.03.2026 | 19:30
«Ղոջա քարն ընգավ, ինչխոր բոմբ էղներ»․ ինչ տվեց Գյումրիի վթարային շենքի բնակչին Փաշինյանի հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 19:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է «գործարք կնքել», և որ ԱՄՆ-ը բանակցել է Իրանի «հարգված առաջնորդի» հետ
23.03.2026 | 19:05
Անընդունելի է․ քաղհասարակության կազմակերպությունները դատապարտել են արցախցի կնոջն ուղղված Փաշինյանի հայտարարությունները
23.03.2026 | 19:00
ԹՐԻՓՓ-ը փակված թեմա է․ եթե Իրանը դիմանա՝ թույլ չի տա․ եթե ԱՄՆ-ն հաղթի՝ Իրանում իշխանություն փոխվի, Վաշինգտոնի ինչի՞ն է այն պետք․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 18:52
Ադրբեջանի ՊՆ-ն՝ Բաքվի երկնքում անօդաչուի հայտնվելու մասին
23.03.2026 | 18:43
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են
23.03.2026 | 18:35
Հայ ձյուդոիստները Թբիլիսիում անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունից առաջ
23.03.2026 | 18:24
Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր և հնդկաձավար կուղարկվի
23.03.2026 | 18:19
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ
23.03.2026 | 18:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Եվս մեկ վարույթ 1-ամյա երեխայի սպանության փորձի դեպքով․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 18:01
1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել
23.03.2026 | 17:53
ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին
23.03.2026 | 17:44
Սազակա՞ն ա՝ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մեջ մտնի․ ԲՀԿ ղեկավարը՝ Փաշինյանի «չելենջների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Հայաստանում շարժում և որոշակի հասարակական պահանջ կա ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանից անկախանալու։ Կարծես թե Տիզբոնից նկատելով այստեղ ընթացող պրոցեսները և հասարակական այդ խոր անվստահությունը Մոսկվայի քաղաքականության նկատմամբ՝ սկսում են ավելի բաց խոսել։ Զատուլինի մուտքը Հայաստան արգելելուց հետո (Ի դեպ, նա ասում էր` միջանցք եք խոստացել, պետք է տաք), նա հայտարարում է, որ իր մուտքի արգելքը նշանակում է, որ Հայաստանը նոր կուրս է որդեգրել։ ՌԴ փոխվարչապետը «պրոմիջանցքյան» հայտարարություն է անում․ եթե շրջափակումը չեք վերացնում, մենք կառուցում ենք ձեզ շրջափակող ճանապարհ։ Եվ Զախարովան անհիմն մեղադրանք է համարում մեր հանրության շրջանում առկա այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի կատարում իր անվտանգային պարտավորությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրադրությունը։

-Շատ սովորական․ այդ ամբողջը տեղավորվում է Պուտինի՝ Սովետական Միությունը վերականգնելու ջղաձգումների սցենարի հետ։ Նա որևէ էլիտայի հետ հաշվի չի նստում իր երկրում, թե ինչ անել, միանձնյա որոշումներ է կայացնում և վաղուց որոշել է վերականգնել Սովետական Միությունը։ Այդ համատեքստում ԽՍՀՄ նախկին հանրապետություններում դրված բոլոր հնարավոր ականները՝ ազգամիջյան, քվազիգաղութային և այլ, փորձում է աշխատեցնել և հիմա էլ է աշխատեցնում, և պարբերաբար հակասական մտքերով են հանդես գալիս բազմաթիվ կրեմլյան պաշտոնյաներ։

Օվերչուկը, հավանաբար, մոռացել է իր այն հայտարարությունը, որ երկրների միջև անցնող ճանապարհները մնալու են տվյալ երկրի ինքնիշխանության տիրույթում։ Հիմա անհեթեթ բան է խսում, թե Հյուսիս-Հարավը Հայաստանով կարող է չանցնել, բազմաթիվ մայրուղիներ են նախատեսված։ Հայաստանը երբեք հավակնություն չի ունեցել խափանել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան որևէ ճանապարհ, չի էլ կարող, բայց այն ճանապարհը, որն այստեղ կոչվում է Հյուսիս-Հարավ, մենք վաղուց՝ արդեն 10 տարի է՝ գիտենք, որ Վրաստան-Հայաստան-Իրան մայրուղին է, և որի մի մասն արդեն կառուցված է։ Թե ինչպես են ուզում այդ ճանապարհը փոխել, անհասկանալի է։ Մարդ բավականին տգետ պիտի լինի, որ Օվերչուկի այդօրինակ սպառնալիքից վախենա։

-Իսկ Զատուլինի հոխորտա՞նքը, թե Փաշինյանը միջանցք է խոստացել, պետք է տաք։

-Փորձում է սպասարկել ադրբեջանական շահերը։ Վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը հասկանա, որ այս տարածաշրջանում ՌԴ այժմեական դաշնակիցը, և երևի արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ Ադրբեջանն է և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Կամ եթե կան մարդիկ, որոնք դեռ հավատում են, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, ապա պետք է հաշվի առնեն, որ Ադրբեջանը ոչ պակաս դաշնակից է, քան Հայաստանը, և բազմաթիվ թղթերով դա ամրագրված է։ Եվ երբ նայում ենք, թե Ռուսաստանն ինչ ակնկալիքներ ունի՝ պոկելու Հայաստանից կամ Ադրբեջանից, կարելի է տեսնել, որ ինչ կարողացել, շատ վաղուց պոկել է Հայաստանից, մնացել է՝ ինքնիշխանությունը պոկի, դրամանիշից, բանակից ու անձնագրից զրկել, մի խոսքով՝ վերացնի ՀՀ ինքնիշխանությունը։

Իսկ Ադրբեջանից այդպիսի հարստություններ դեռ չի կարողացել ձեռք գցել, նկատի ունեմ տնտեսական հաղորդակցության ռեսուրսները։ Եվ 2020 թվականի պատերազմը կարող էր թույլ չտալ Կրեմլը։ Կարելի է օգտագործել Ռուսաստանի և՛ թողտվություն, և’ թույլտվություն, և՛ հրահրում բառերը, դեռևս հստակ չեմ կողմնորոշել։ Այնինչ՝ այդքան հարձակողական զենքը, որ վաճառել էր Ռուսաստանն Ադրբեջանին, պետք է մի օր կրակեր, և Ռուսաստանը շատ սիրով սպասարկեց Ադրբեջանի շահերը՝ ունենալով իր օգուտը՝ իր «կոնֆետը»՝ տեղակայելով Զինված ուժեր։ Իր շահն այդպիսով պոկեց և որևէ իրական շահագրգռություն չունի Արցախի խնդրի կարգավորման հարցում։

Ռուսաստանն իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ այս տարածաշրջանում իր հիմնական դաշնակիցը Ադրբեջանն է, և սեպտեմբերի 13-14-ի պատերազմական հանգամանքներով պայմանավորված՝ ապացուցվեց, որ Կրեմլը դավաճանական դիրք ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան