Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է գրեթե երկու շաբաթ առաջ։ Դրանից հետո Կրեմլը սկսել է երկրի ղեկավարի աշխատանքի տեսանելիության համար նրա հանդիպումների մասին «պահածոյացված» զեկույցներ հրապարակել, որոնք իրականում կայացել են մի քանի շաբաթ, անգամ մի քանի ամիս առաջ։ Այս ամենին ուշադրություն է դարձրել Faridaily Telegram-ալիքը։

Այսպես, Կրեմլը հայտնել է, որ նոյեմբերի 12-ին Պուտինը հանդիպել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի հետ։ Հանդիպմանը Պուտինը Վասիլևին ասել  է, որ իր կուսակցությունն «ակտիվորեն մասնակցում է» բյուջեի պատրաստմանը, թեև այն Պետդումա է ներկայացվել սեպտեմբերի 30-ին և առաջին ընթերցմամբ հաստատվել հոկտեմբերի 24-ին։

Պուտինը խոսել է «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևի հետ բյուջեի վրա աշխատելու և առաջին ընթերցմամբ այն ընդունելու մասին։ Կրեմլի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, սակայն բյուջեն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին։

Նման պատմություն է տեղի ունեցել Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հետ. նա Պետդումայում ելույթ է ունեցել այն օրը, երբ, ըստ Կրեմլի, կայացել է նրա հանդիպումը Պուտինի հետ։ Ավելին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Սլուցկին Պուտինի հետ խոսել է խորհրդարանի ստորին պալատում ունեցած ելույթի հետ գրեթե միաժամանակ։

Ըստ Faridaily-ի աղբյուրների՝ Կրեմլի կայքում Պուտինի հանդիպումներից «պահածոյացված» նյութերի հրապարակման հետաձգումն արդեն երկու ամսվա է հասել։ Ընդ որում, Պուտինն ինքը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է նոյեմբերի 7-ին «Վալդայ» ֆորումում։

ՌԴ նախագահի անհետացումը հանրային դաշտից տեղի է ունեցել Ուկրաինայի շուրջ էսկալացիայի ֆոնին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին թույլատրել է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ամերիկյան ATACMS հրթիռներով։ Դրանից հետո ԵՄ որոշ երկրներ թույլատրել են Կիևին օգտագործել իրենց զենքերը ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի