Նիկոլ Փաշինյանի «համբերության բաժակը»՝ 6 հրաժարականի պատճառ. ի՞նչ սպասել նոր նշանակումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարությունում աղմկահարույց ազատումներից և հրաժարականներից հետո արդեն կան առաջին նշանակումները։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար՝ զբաղեցնելով պաշտոնանկ արված Վահե Ղազարյանի աթոռը։  Հայտնի է նաև Գնել Սանոսյանին փոխարինողի անունը․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կղեկավարի Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Դեռևս հայտնի չէ՝ ով կփոխարինի Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում, Կարեն Անդրեասյանին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում, Սասուն Խաչատրյանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում, Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ 

Դատաիրավական համակարգի աշխատանքից դժգող Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ ուրբաթ էր զգուշացրել՝ իր «համբերության բաժակը» լցվել է։ Ինչի՞ց է իրականում դժգոհ 6 տարի Հայաստանը ղեկավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարեփոխումների դանդաղությունը, հանրության շրջանում արդարության պակասը, հակակոռուպցիոն և հանցավորության դեմ պայքարում տեսանելի արդյունքների բացակայությունը նախարարների և հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների՞ մեղքն է, թե՞ վարչապետի։ Ինչո՞վ էին պայմանավորված այս ազատումները, և ի՞նչ սպասել դրանցից հետո։ 

Քննարկմանը մասնակցում են Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան, Անի Սամսոնյանը՝ քաղաքական գործիչ, Գարեգին Միսկարյանը՝ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ։