Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կիևում դեսպանությունների փակման մասին

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը նոյեմբերի 20-ին Կիևում մի քանի դեսպանատների փակումն անվանել է «լրացուցիչ տեղեկատվական ճնշում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ գործընկերները պատերազմի 1001-րդ օրն արձագանքեին նույն կերպ, ինչպես նախորդ հազար օրերին՝ առանց որևէ լրացուցիչ տեղեկատվական ճնշման»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ը փակել է Կիևում իր դեսպանատունը՝ «պոտենցիալ զգալի օդային հարձակման մասին կոնկրետ տեղեկատվության պատճառով»։ ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո դռները փակել են Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանատները, իսկ Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատները բաց են մնացել, սակայն քաղաքացիներին կոչ են արել զգույշ լինել։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչությունը ևս հայտարարել է, որ ուկրաինական քաղաքների վրա «հատկապես զանգվածային» հրթիռային և ռմբակոծությունների մասին հաղորդագրությունները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում և Գլխավոր հետախուզության վարչության անունից մեսենջերներում ու սոցկայքերում, ռուսական կեղծիք են։

Հիշեցնենք նաև, որ Կիևում ցերեկն օդային հարվածների մասին ահազանգ է հայտարարվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի