Բաքուն պատժամիջոցների պատճառով երկրում ռուսական «Լուկօյլ»-ի նախագծերի համար խնդիրներ չի տեսնում

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պատժամիջոցները և քաղաքական իրավիճակը չեն ազդել Ադրբեջանում ռուսական «Լուկօյլ»-ի մասնակցությամբ նավթագազային նախագծերի, ինչպես նաև «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործմանը մասնակցության վրա։ Այս մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք («Լուկօյլ») այստեղ են սկզբից, և չնայած բոլոր պատժամիջոցներին՝ շարունակում են մասնակցել նախագծերին։ Ես այդ առումով որևէ խնդիր չեն տեսնում «Լուկօյլ»-ի համար»,- ասել է Սոլթանովը Բաքվում արդեն երկրորդ օրն անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ «Շահ Դենիզ» նախագծի գազը, որում մասնակցում է ռուսական ընկերությունը, շատ կարևոր է եվրոպացի սպառողների համար, և Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս բացառություններ են արվել նախագծի համար։

Միաժամանակ, նախագծի մասնակիցներից մեկն իրանական NICO ընկերությունն է, որի համար միայն որոշակի սահմանափակումներ են եղել դրանից ստացվող շահույթի ներդրման հարցում։

«Չեմ կարծում, որ «Լուկօյլ»-ը կունենա ինչ-որ խնդիրներ։ Նույնիսկ եթե լինեն պատժամիջոցներ, կարծում եմ, որ այնտեղ կլինեն բացառություններ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հավելենք, որ «Շահ Դենիզ» նախագծի մասնակիցներն են BP-ն, SOCAR-ը, TPAO-ն, NICO-ն։ Ռուսական «Լուկօյլ»-ի մասնաբաժինը կազմում է 19,99 տոկոս։

Էմմա Չոբանյան