ՀՀ ԿԳՄՍ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսհաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» նախագիծը

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ըստ առաջարկվող նախագծի հիմնավորման՝ գործող կարգով հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության համար հիմք են հանդիսացել հավաստագրի առկայությունը և կառավարման խորհրդի կողմից անցկացված ընտրությունը: Տնօրենների ընտրության կարգը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք: Կարգի շուրջ 12 տարվա գործարկման արդյունքում կառավարման արդյունավետության և կրթության որակի բարելավման առումով էական արդյունք չի արձանագրվել:

Գործող կարգավորումներով հավաստագրված անձը տնօրենի ընտրության, նշանակման գործընթացին մասնակցելիս ներկայացնում է իր կազմած զարգացման ծրագիրը (երբեմն դրանք նաև կրկնություններ և արտատպումներ են լինում): Տնօրենի պաշտոնի հավակնորդը կառավարման խորհրդի որոշմամբ ընտրվում է հաստատության տնօրեն, սակայն շատ դեպքերում երկրորդական պլան են մղվում կարևոր բաղադրիչները, որոնցից են, օրինակ, կառավարչական հմտությունների արդյունավետության արդյունքում արձանագրված ցուցանիշները (նախորդ զարգացման ծրագրի կատարումը, կրթության որակի բարձրացմանը միտված ցուցանիշները և այլն):

Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովել զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ մրցույթի անցկացումից:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տնօրենին տրվելու է պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն, որը հիմք կհանդիսանա նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու հինգ տարով: Հաջորդաբար մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհրդին կներկայացնի ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր առաջարկած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Ատեստավորման իրականացում

Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են՝ ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

հաստատության գործունեությունը.
իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.
նպատակների և խնդիրների սահմանումը.
սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.
պատասխանատուները.
արդյունքների գնահատման չափանիշները.
ռիսկերը.
գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները։
Բաղադրիչների գնահատման համար սահմանվում է չորս վարկանիշ.

«Արդյունավետ» – 9-10 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հետևողականորեն իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները, արձանագրել սահմանված վերջնարդյունքների կատարումը և դրանց առնվազն 20 տոկոսի դեպքում ապահովել գերազանցող ցուցանիշներ: Արդյունավետ վարկանիշը նշանակում է, որ կատարումը գերազանց է, տնօրենն այս բաղադրիչով լավագույնն է:

«Զարգացնող» – 7-8 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հիմնականում իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները: «Զարգացնող» վարկանիշը նշանակում է, որ կատարողականը գոհացուցիչ է, սակայն ոլորտների առավելագույնը 20 տոկոսը կատարելագործման կարիք ունի:

«Բավարար» – 4-6 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առնվազն 60 տոկոսը, սակայն կա արդյունքների էական բարելավման կարիք: Տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության կողմից երաշխավորված տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացներին: Նրան կարող է առաջարկվել նաև իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:

«Ոչ արդյունավետ» – 0-3 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առավելագույնը 59 տոկոսը: Ցուցաբերած այս կատարումը պահանջում է միջամտություն: Ոչ արդյունավետ վարկանիշը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրով սահմանված գործառույթների կատարողականն անբավարար է, և աշխատանքում պահանջում է զգալի բարելավում: Ոչ արդյունավետ վարկանիշը կարող է հիմք հանդիսանալ տնօրենին չատեստավորելու համար։

Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը: