ԱԱԾ հաջորդ թիրախը հանքերն են. իշխանությունը կկարողանա՞ վերադարձնել թալանված միջոցները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլորտում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը: Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գումարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: Մնում է, որ նոր իշխանությունը կարողանա վերադարձնել այդ թալանված միջոցները:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: