Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Կանադայում խորհրդարանական պատվիրակությամբ հանդիպեցինք Արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Ռոբերտ Օլիֆնթի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Նա չափազանց տեղեկացված էր Հայաստանին պատուհասած վտանգների և ժողովրդավարության սպառնալիքների մասին:

Հայաստան-Կանադա հարաբերությունները բարեկամության նոր փուլ են մտնում, քանի որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն: Հույս ունեմ՝ նախապատրաստական գործընթացը արագ կավարտվի: Իսկ մինչ այդ՝ մեր հանդիպման ժամանակ, թարմ տեղեկություններ տվեցի մեր գործընկեր Ռոբերտ Օլիֆնթին բոլոր այն վտանգների մասին, որոնց Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը բախվում է յուրաքանչյուր օր։

Ադրբեջանը շարունակաբար ձեռնարկում է նոր ռազմական ագրեսիաներ ընդդեմ Հայաստանի,

Ադրբեջանը բռնազավթում է ՀՀ ինքնիշխան տարածքի մաս կազմող նորանոր շրջաններ,

Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթները, թույլ չի տալիս իր իսկ ռազմական ագրեսիայի զոհ դարձած հայ զինծառայողների մարմինները, շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին դուրս բերել իր կողմից օկուպացված շրջաններից,

Ադրբեջանը խոշտանգում է նույնիսկ կանանց, տարեցներին։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը պետք է արժանանա լուրջ գնահատականի. միջազգային հանրության հասցեական, բայց դատարկ դատապարտումներն արդեն անօգուտ են:

Ագրեսոր Ադրբեջանը պիտի պատժվի միջազգային իրավասու օղակների կողմից, և այս ուղղությամբ բոլոր միջազգային գործընկերներիս կողմից կոնկրետ քայլերի իրականացումը դարձել է հրամայական՝ ի պաշտպանություն խաղաղ հայ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքների։

Անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ խորհրդարանական քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեցի Արցախի անկախության ճանաչմանը օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգեցի, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության։

Կրկին շնորհակալություն հայտնեցի Կանադային՝

Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,

Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,

2020թ. պատերազմի ժամանակ դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման, Թուրքիային ավիաշարժիչների մատակարարումը դադարեցնելու համար։

Անդրադարձանք նաև Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին, սպառնալիքներին, խորհրդարանի դերի ամրապնդմանը վերաբերող հարցերին»,- նշված է գրառման մեջ։