Փաշինյանին սպառնացել են Ստեփանակերտ մտնել, միջանցքին չի համաձայնվել․ հիմա իրեն Արևմուտքն է աջակցում, էլի՛ կմերժի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 13:44
Թուրքիայի դպրոցներում զինված հարձակումներից հետո 83 մարդ է ձերբակալվել
16.04.2026 | 13:43
Էլինար Վարդանյանին ո՞վ է նամակ գրում՝ Քոչարյանը, թե Ծառուկյանը․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 13:38
Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի
16.04.2026 | 13:27
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
16.04.2026 | 13:20
«Հանգիստ նստի տեղդ. դասեր չտաք»․ Մինասյանը՝ Թունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 13:18
14 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով. ՀԿԿ
16.04.2026 | 13:16
Իսրայելի վարչապետը զրույց կունենա Լիբանանի նախագահի հետ
16.04.2026 | 13:07
ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր
16.04.2026 | 12:58
Պակիստանից պատվիրակություն է ժամանել Թեհրան՝ Վաշինգտոնից ստացված ուղերձով
16.04.2026 | 12:46
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր մեդալակիրները
16.04.2026 | 12:35
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանաձևը
16.04.2026 | 12:33
«Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են բերման ենթարկվել, խուզարկել են Արտաշատի գրասենյակը. ՈՒՂԻՂ
16.04.2026 | 12:26
Իրանական Բուշերի ԱԷԿ-ից Հայաստան է տարհանվել ՌԴ ևս 94 քաղաքացի
16.04.2026 | 12:17
Խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակը․ կան բերման ենթարկվածներ 
16.04.2026 | 12:10
ՀՀ-ից Ադրբեջան ապրանքներ են արտահանվել // Մոլդովան պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարությունն առաջարկել է 12-ից մինչև 15 տարի ազատազրկել այն մարդկանց, որոնք բռնություն գործադրելով կամ բռնության գործադրման սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու գործողություններ կամ կոչեր կանեն։ Խոսքը ոչ միայն որևէ պետության մաս դառնալու մասին է, այլ նաև միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպությանը ՀՀ-ի ինքնիշխանությունը զոհաբերելու մասին է։

Ինչո՞վ է հասունացել այս օրենքի ընդունում։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ նախկինում ինքն էր այսպիսի օրենքի պահանջ դնում, ողջունում է առաջարկը։

«Ես դա առաջարկել եմ Ռոբերտ Քոչարյանի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ինքը Միութենական պետությանն անդամակցելու հարցը դիտարկելուց էր խոսում։ Միանշանակ կա այդ խնդիրը, և որոշ ուժեր փորձում են ներքաղաքական գործընթացների վրա ազդել այդ խնդրի միջոցով ճնշումներով։ Շատ կարևոր է, որ նման կոչերը դատապարտվեն, և այդ դաշտից մարդիկ սկսեն դուրս գալ։ Հաջորդ միտումն էլ կա, որ այդ թեմաներն սկսում են մարել, սառչել, որովհետև ՌԴ-ի նվիրյալները՝ Միութենական պետության կողմնակիցները, ովքեր ասում էին՝ ՌԴ-ի կազմում լինենք, կարևորն անվտանգ լինենք, կարևորը Ղարաբաղում ռուսական բանակը կանգնած լինի, նույնիսկ այդ մարդիկ չեն հավատում ՌԴ-ի կազմում լինելուն, չեն հավատում ՌԴ-ի հաջողությանը։ Նույնիսկ այնպիսի խոշոր գործիչ, որը Հայաստանի և Արցախի հետ կապված խնդիրների լուծումը տեսնում էր Մոսկվայում, նկատի ունեմ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքն էլ Առաջին ալիքի եթերում ընդունեց, որ ՌԴ-ն բանալին կորցրել է ԼՂ-ի հարցի լուծման։ Իսկ բանալիները կորցնում են ծերունիները, ովքեր մարազմատիկ են, որևէ մեկը չի ուզենա կապեր ունենալ կամ լինել այն մարդու հովանու տակ, ում հիշողությունը վատ է։ Եթե ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն ընդունելի էր համարում ՌԴ-ի հետ Միութենական պետություն կազմելը, ասում էր՝ տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ Միութենական պետություն ունենալու ճանապարհն է․ «Բացի Ռուսաստանը՝ չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում։ Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը»։ Իսկ վերջին ասուլիսում նա հետ կանգնեց իր հայտարարությունից, թե այս պահին ինքը չի կարծում, որ դա ճիշտ է»,- ասում է քաղաքական գործիչը։

Ըստ Արամ Սարգսյանի՝ եթե Ռոբերտ Քոչարյանն իր առաջին հայտարարությունն արած լիներ ՀՀ Արդարադատության նախարարության առաջարկած օրենքի՝ ուժի մեջ մտնելու պարագայում, ապա հավանական է՝ այն կարող էր տարածվել նրա վրա․ «Իհարկե, այդ օրենքը կսպառնար նրան։ Եթե դու կասկածի տակ ես դնում ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը, այս օրենքով պետք է դատապարտվես։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ դա քննարկման թեմա է, հստակ կասկածի տակ դնել է։ ՀՀ-ի ինքնիշխանությունը չի կարող քննարկման թեմա լինել։ Դա բացարձակ է և դուրս է ցանկացած քննարկումից։ Եվ երբ քաղաքական դաշտն ու վերլուծաբանները նման օրենք մտցնելու պահանջ էին դնում, հենց դա էլ նկատի ունեին։ Անգամ կասկածի տակ դնել չի կարելի։ Գրիբոյեդով ակումբ կար, որի հիմնական ուղղությունը ՌԴ-ի հետ եղբայրությունն էր, ՌԴ-ի կազմում լինելն էր վերջնական նպատակը։ Տարօրինակ չէ ինքնիշխանության կորստի դեմ կոչերին հակազդող քայլ անելը։ Օրինակ՝ Ֆրանսիան քրեականացրել է Ցեղասպանության մերժումը, ինչ մնաց՝ պետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը»։

Կան տեղեկություններ, որ Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ-ն դարձնել Միութենական պետության մաս, սակայն Փաշինյանը մերժել է։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունները վտանգ են զգում ՌԴ-ից, որ փորձ է արվում ինչ-ինչ ուժերի կողմից խժդժություններ առաջացնել՝ ՀՀ-ն Միութենական պետության կազմ դարձնելու նպատակով։

«Ես կարող եմ քաղաքական վերլուծությամբ գալ այն եզրակացության, որ Թուրքիայի, ՌԴ-ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ռեգիոնի վերաբաժանումը։ Մեղրիի հետ կախված խնդիրները ռուս-թուրքական պայմանավորվածություն են միայն, և աշխարհի մնացյալ բոլոր պետությունները, որոնք այս ռեգիոնի հետ կապ ունեն, դեմ են դրան։ Իսկ իրենք փորձում են այդ խնդիրը լուծել եռյակի շրջանակում ու Պրահայից հետո փորձում են խնդիրը նորից բերել նույն դաշտ, որպեսզի պայմանավորվածությունը պահեն, որի մեջ շահագրգիռ է Ալիևը, և որը գովում է Պուտինին, թե նա է կանգնեցրել սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Այս խնդիրներում այդ երեք պետությունները ընդհանրություն ունեն, և այն լուծելու տարբերակն իրենց մոտ մտել է փակուղի։ Դա պայմանավորված է նրանով, որ հավաքական Արևմուտքը կարողանում է ճնշումներ գործադրել, և ես ունեմ հստակ տեղեկություն, որ ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարն ուղիղ տեքստով Էրդողանին և Ալիևին զգուշացրել է, որ եթե ՀՀ-ի սուվերեն տարածքի որևէ բնակավայր իրենք մտնեն, գործելու են նույն պատժամիջոցները, ինչ գործում է ՌԴ-ի դեմ, որ որևէ երկրի սուվերեն տարածք մտնելն արգելված է բոլորին»,- ասաց Արամ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան