Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Լուրեր

07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
Բոլորը

Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը (98+125): Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին։

Այս քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել և արծաթե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով։ Պոկում վարժությունում Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։

Նույն տարիքային խմբի տղաների պայքարում էլ երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանը ևս կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին։

Մ23 տարեկանների մրցաշարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։