Պեկինը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում. IRI զեկույց

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute- IRI) վերջերս հրապարակել է Չինաստանի գլոբալ ազդեցության տարածման մասին զեկույց՝ հետազոտելով 12 երկրների, այդ թվում Հայաստանի հետ Չինաստանի հարաբերությունների զարգացման և խորացման դինամիկան: Բացի Հայաստանից, զեկույցում ուսումնասիրվել են Բրազիալիայի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Սալվադոր, Ղրղզստանի, Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Աֆրիկայի, Սողոմոնյան կղզիների, Զիմբաբվեի ու Կիրիբատիի հետ Չինաստանի ունեցած հարաբերությունները:

«Չինաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Սա այն երկրների ցանկն է, որտեղ, ըստ մեզ, Չինաստանը հավանաբար կփորձի ավելի մեծ ազդեցություն և, հնարավոր է, ավելի մեծ վերահսկողություն սահմանել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշում է IRI եվրասիական ծրագրերի տնօրեն Սթեֆեն Նիքսը:

Զեկույցը մատնանշում է, որ Պեկինը Հայաստանում է բացել խորհրդայն երկրների շրջանում երկրորդ ամենամեծ դեսպանությունը, իսկ Երևանն իր հանձնառություն է հայտնել «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Չնայած Հայաստանի և Չինաստանի միջև 2015 թվականի համատեղ հռչակագիրը խրախուսում էր ՉԺՀ-ի տնտեսական ներդրումները Հայաստանում, դրանց ծավալը մնացել է ցածր մի շարք գործոնների պատճառով, ներառյալ, տրանսպորտային մեծ ծախսերը, Հայաստանի հեռավորությունը Պեկինի նախաձեռնած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» (BRI) նախագծից և տարածաշրջանային կայունության բացակայությունը, մասնավորապես Հայաստանի զինված հակամարտությունն Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները:

«Այսօր Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը տնտեսությունն է։ Հայաստանին անհրաժեշտ են բաց շուկաներ և բաց սահմաններ: Այն պետք է մեծացնի իր առևտրի ծավալը, ուստի մի կողմից լավ է, որ Չինաստանը փորձում է մեծացնել այստեղ առևտրային իր ծավալները, սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են բազմազան առևտրային գործընկերներ»,- կարծում է Նիքսը:

Զեկույցը շեշտում է ՝ չնայած անբարենպաստ այս միջավայրի, Չինաստանի տնտեսական ազդեցության ուղիները մնում են բաց, որոնք ճանապարհ են հարթում դեպի քաղաքական ազդեցություն:

«Ամենամեծ սպառնալիքը կլինի այն ժամանակ, երբ Չինաստանը ձեռք կբերի տնտեսական ազդեցություն: Դա այն է, ինչ մենք տեսել ենք Եվրոպայում և Ասիայում: Նրանք օգտագործում են այդ ազդեցությունը երկրի վրա ավելի շատ քաղաքական վերահսկողություն սահմանելու համար: Նրանք ենթակառուցվածքային նախագծերի համար հսկայական վարկային պայմանագրեր են կնքում երկրների հետ, և երբ այդ վարկերը չեն վճարվում, ապա Չինաստանը տիրանում է մայրուղիներին, նավահանգիստներին և այլ ենթակառուցվածքներին՝ քաղաքական ազդեցություն ստանալով տնտեսական այդ տարածման արդյունքում»,- նկատում է Նիքսը:

Զեկույցի պնդմամբ՝ Չինաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի և «հակված չէ ներքաշվելու տարածաշրջանային հակամարտություններում»: Հայաստանն այս հարցում բացառություն չէ, և Պեկինի կողմից ևս համարվում է ռուսական հետաքրքրության ոլորտ, ուր Չիանսատանը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում: Հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումները՝ Սթեֆեն Նիքսը վստահ չէ, որ Պեկինը կշարունակի հանձնառտու լինել այս մոտեցմանը:

«Չինաստանը շատ ուշադիր հետևում է ուկրաինական զարգացումներին, քանի որ Կրեմլի թուլացումը այլ խաղացողների համար հնարավորություն է ստեղծում՝ լրացնելու այդ վակուումը: Ռազմի դաշտում կրած պարտությունները կարող են հանգեցնել ռուսական ազդեցության նվազեցմանը ոչ միայն Կովկասում, այլ օրինակ նաև Կենտրոնական Ասիայում»,- պնդում է Նիքսը:

Սթեֆեն Նիքսը վստահ է, որ Հայաստանի հետագա ժողովրդավարացումը կարևոր գործոն է Չինաստանի ազդեցության տարածմանը հակազդելու համար: Ժողովրդավարացումը խոչընդոտ է ստեղծում Չինաստանի հիմնական նպատակների համար, որոնք վերաբերվում են ֆինանսական, տնտեսական, առևտրային կապերին, բայց ոչ ժողովրդավարության զարգացմանը, շեշտում է նա:

Խոսելով Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Սթեֆեն Նիքսը շեշտում է՝ դրանց հենքում ընկած են առևտրատնտեսական շահեր: Ռուսաստանն այստեղ մշտապես հանդես է գալիս կրտսեր գործընկերոջ դերում: Նա վստահ է՝ եթե Մոսկվան երբևէ որոշի գնալ միջուկային զենք կիրառելու ճանապարհով, ապա ոչ միայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կձեռնարկեն գործողություններ, այլ նաև Չինաստանը, Հնդկաստանը և մնացած չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ, որոնք կկանգնեն Ուկրաինայի կողքին այս հարցում ընդդեմ Ռուսաստանի՝ էլ ավելի մեկուսացնելով վերջինիս մնացած աշխարհից: