Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն այս տարվա Հեսսենի խաղաղության մրցանակը կստանա։ Հեսսենի երկրամասի խորհրդարանի կայքի հաղորդագրության համաձայն՝ երկրամասային խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը Հեսսենի խաղաղության մրցանակը Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 18-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում։

Նշվում է, որ մրցանակակիրը երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ճանապարհով մոտեցնում է Եվրոպային։ Միաժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ, նրան հաջողվել է 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ընդունել խաղաղության հռչակագիր։

Հաղորդվում է, որ մրցանակի հանձնման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ, Հեսսենում կմասնակցի այլ միջոցառումների։ Մասնավորապես, Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատում նա կհանդիպի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, կայցելի նաև  Դարմշտադտում գտնվող Ֆրաունհոֆերի՝ Կառուցվածքների ամրության և համակարգերի հուսալիության LBF ինստիտուտ, որտեղ կծանոթանա ջրածնի հետ կապված հետազոտություններին։

Հեսսենի խաղաղության մրցանակը նաև դրամական պարգև է նախատեսում՝ 25,000 եվրո, որը շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից 1994 թվականից ի վեր: Մրցանակը հիմնադրել են Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդը և նրա ընտանիքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի