ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ

Լուրեր

03.11.2026 | 23:23
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը գաղտնազերծել է հինգ անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի երկու քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործը, որոնք աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար, փոխանցում է Current time-ը։

Նախարարության տվյալներով՝ նրանք ներառված են եղել RIS ցանցի մեջ, որը 2024 թվականից վճարել և փորձել է վճարել ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների՝ Ուկրաինային աջակցող եվրոպական երկրներում հսկողության, ռուս այլախոհների սպանությունների և քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների դեմ դիվերսիաների համար։

Ըստ քրեական գործի՝ նրանցից երեքը ցանցի բարձրաստիճան անդամներ են՝ ռուսական հատուկ ծառայությունների 63-ամյա նախկին գնդապետ Յուրի Խրամեևը, ԱԴԾ-ի 27-ամյա սպա Կիրիլ Խրամեևը՝ Յուրի Խրամեևի որդին, և Ռուսաստանում բնակվող Կուբայի քաղաքացի Օեմիս Ռոմագոսա Դուրրուտին։ Բացի այդ, ցանցի համար մարդկանց հավաքագրմամբ զբաղվել են Կուբայի քաղաքացի Յայդել Դելգադո Սուարեսը և Վենեսուելայի քաղաքացի Անխել Էդուարդո Կաստրոն։

Գերատեսչության տվյալներով՝ 2026 թվականի ամռանը ցանցը ԱՄՆ քաղաքացու է հավաքագրել՝ ռուսաստանցի այլախոհի («զոհ 1») նկատմամբ հսկողություն իրականացնելու և նրան սպանելու նպատակով։ Սուարեսը և Կաստրոն ամերիկացուն առաջարկել են 40 հազար դոլար՝ նրան «վերացնելու» կամ «անհետացնելու» համար, սակայն նա հրաժարվել է կատարել այդ հանձնարարությունը։ Բացի այդ, Սուարեսը փորձել է ևս մի քանի անձի հավաքագրել՝ «զոհ 1»-ին և այլ մարդկանց սպանելու համար, ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 2025 թվականին ցանցի անդամները դիմել են ԱՄՆ մեկ այլ քաղաքացու՝ Լիտվայում բնակվող անձի («զոհ 2») նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։ Նրանք թիրախին անվանել են «վատ տղա» և «Ռուսաստանի մասին ստող»։ Կիրիլ Խրամեևը սկզբում ամերիկացուն վճարել է հսկողություն իրականացնելու համար, այնուհետև նրան ծանոթացրել է Յուրի Խրամեևի հետ։ Վերջինը, իր հերթին, նրան առաջարկել է 25 հազար դոլար՝ «զոհ 2»-ին սպանելու համար։

ԱՄՆ քաղաքացին հրաժարվել է սպանությունն իրականացնել, ինչից հետո Խրամեևը նրան առաջարկել է «ավելի պարզ աշխատանք»՝ հրկիզել ապրանքներով կամ սննդամթերքով պահեստը կամ «Մոլոտովի կոկտեյլ» նետել էլեկտրական ենթակայանի վրա։

Մեղադրյալները շարունակում են մնալ ազատության մեջ։ Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դատախազի օգնական Ջոն Այզենբերգը հայտարարել է, որ նրանք գործել են Կրեմլի ցուցումով։ Բոլոր հինգ անձանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված դավադրության մասնակցելու համար։ Յուրի Խրամեևին, Սուարեսին և Կաստրոյին նաև մեղադրում են պատվերով սպանություն իրականացնելու նպատակով դավադրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի