«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի գույքի հարկադիր իրացման գործընթացում թույլ են տրվել խախտումներ, ինչի հետևանքով 420.8 մլն դրամ գնահատված գույքը աճուրդում վաճառվել է 167.8 մլն դրամով՝ շուրջ 60 տոկոս ցածր գնով։ Դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

«Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականացրած գույքի հարկադիր իրացման գործընթացի օրինականությունը։

Վերահսկողությամբ պարզվել է, որ 2025 թվականին 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության՝ 420.8 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում, սնանկության հիմքերի առկայության պայմաններում, կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։
Բացի այդ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ գույքի գրավադրված լինելու և 6.07 մլրդ դրամի պարտավորությունների նոր սեփականատիրոջը փոխանցվելու վերաբերյալ։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սակարկությունների կարգի խախտման արդյունքում գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվությունը սահմանափակել է այլ անձանց մասնակցության իրական հնարավորությունը, և գույքն աճուրդում իրացվել է շուրջ 250․0 մլն դրամով ցածր՝ 167.8 մլն դրամ գնով։

Փաստվող դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրությունում։