Կախովի ՀԷԿ-ի ոչնչացումը հավասարազոր կլինի զանգվածային ոչնչացման զենքի կիրառման․ Զելենսկի
Քաղաքականություն
21.10.2022 | 16:29Ռուս զինվորականներն ականապատել են Կախովի հիդրոէլեկտրակայանի ամբարտակն ու ագրեգատները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Եթե ՀԷԿ-ը ոչնչացվի, այն հավասարազոր կլինի զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը, ընդգծել է Զելենսկին։
«Ամբարտակի պայթեցումը կնշանակի մեծ աղետ, նման ահաբեկչությամբ Ռուսաստանը կարող է նույնիսկ ոչնչացնել Դնեպրի ջուրը դեպի Ղրիմ մատակարարելու հնարավորությունը։ Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը պարզապես կվերանա, եթե Կախովի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը քանդվի»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել կանխել ռուսական նոր ահաբեկչությունը։
Տաթև Ֆռանգյան