Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակը ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ չի նշանակվել. ԱԱԾ-ում թյուրիմացություն է եղել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Վլադիմիր Հակոբյանին Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակելու մասին տեղեկատվությունը, որը երեկ Factor.am -ին փոխանցել էր ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանը, թյուրիմացության արդյունք է եղել: Այսօր մեզ հետ զրույցում պարոն Գալստյանը նշեց, որ տեղի է ունեցել սխալմունք:

«Վլադիմիր Հակոբյանը մեր աշխատակիցն էր, որ գործուղվել էր նախագահական, հիմա մեր կադրերի ռեզերվում է»,- նշեց ԱԱԾ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, ու երեկ Սամսոն Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել էր Վլադիմիր Հակոբյանի նշանակումը ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 

Ուշագրավ է, որ թյուրիմացաբար հայտնված այս տեղեկատվությունը ժամեր շարունակ պատկան մարմնի կողմից չէր հերքվել կամ վերանայվել, այն դեպքում երբ լայն տարածում էր գտել լրատվական դաշտում: