Պուտինն է Ալիևի հետ ոչնչացրել մեր զինվորներին․ Փաշինյանը թող իմանա՝ քծնանքը գործոն չէ, հերի՛ք եղավ․ Հակոբ Չաքրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 18:24
Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր և հնդկաձավար կուղարկվի
23.03.2026 | 18:19
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ
23.03.2026 | 18:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Եվս մեկ վարույթ 1-ամյա երեխայի սպանության փորձի դեպքով․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 18:01
1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել
23.03.2026 | 17:53
ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին
23.03.2026 | 17:44
Սազակա՞ն ա՝ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մեջ մտնի․ ԲՀԿ ղեկավարը՝ Փաշինյանի «չելենջների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:35
ԵՄ-ի հայտարարած 2,6 մլրդ-ից Հայաստանն արդեն ստացել է շուրջ 1,5-ը․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:26
«3 արցախցիներ Կոռնիձորում լուսանկարվել են Արցախի ֆոնին. հետդարձին ԱԱԾ ծառայողները կանգնեցրել են նրանց ու տարել ոստիկանություն». փաստաբան
23.03.2026 | 17:20
Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով
23.03.2026 | 17:16
ՍԱՏՄ-ն կասեցրել է Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
23.03.2026 | 17:11
Արշավին․ Սպերցյանն արդեն գերազանցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակը
23.03.2026 | 17:04
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
23.03.2026 | 17:01
Իրանից հերքում են ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունը
23.03.2026 | 16:53
Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին
23.03.2026 | 16:45
Քաղաքացին ցանկություն է հայտնել, որ անօդաչուն հարվածի Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին և մեղադրյալ դարձել
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հերթական փուլը՝ երկրների ղեկավարները սկսեցին փոխանակվել ուղերձներով, և այս ընթացքում թուրքերը վստահեցնում էին՝ առանց նախապայմանների հարաբերություն կարգավորելու կողմնակից են։ Բայց Պրահայում Էրդողանը շատ բաց հայտարարեց՝ հենց Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր, խնդիր չի լինի իրենց կողմից՝ սահմանները կբացեն։ Կարելի՞ է պնդել, որ չստացվեց ՀՀ դիվանագիտության մոտ տարանջատել ՀՀ-Թուրքիա հարաբերությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունից։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ իրականում Թուրքիան Հայաստանի հետ նախապայմաններով է խոսում․ «Էրդողանն ասում է՝ նախապայման չի դնում, քանի որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը առաջին իսկ հանդիպմանը հայտարարել են, որ որոշել են գործընթացը զարգացնել առանց որևէ նախապայմանի։ Բայց Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց՝ Հայաստանի առաջ նախապայման չի դնում, բայց եթե ՀՀ-ն Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի, որևէ խնդիր այլևս չեն ունենա սահմանը բացելու։ Եվ, իբր, մեզ է լավություն անում՝ ասելով, թե այդպիսով ՀՀ-ն կնպաստի Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդմանը»։

Թուրքագետը Էրդողանի պնդմանը հակադարձ հարց է տալիս՝ Էրդողանը, մասնակցելով 44-օրյա պատերազմին, նպաստել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմա՞նը․ «Դեռ մեզ էլ շնո՞րհ է անում։ Ակնհայտ է, որ հիմա Հայաստանը նեղ վիճակում է, խախտվել է նրա ինքնիշխանությունը և անկախությունը։ Դա Իհլամը չի խախտել, Պուտինն է խախտել։ Պատերազմից քանի՞ տարի է անցել․ մինչև հիմա մենք մեր գերիներին չենք վերադարձրել, մինչ օրս չգիտենք անհետ կորածների թիվը, չգիտենք՝ ինչքան տարածք է գրավել Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 10 ք/կմ է օկուպացվել վերջին հարձակման ժամանակ։ Մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներխուժելով Հայաստան, իր զորքերը չի վերադարձրել ելման կետ։ Այս պայմաններում, օգտվելով ՀՀ-ի կաթվածահար վիճակից, ավելի շուտ՝ Էրդողանը ձգտում է, որ հօգուտ Ադրբեջանի պայմանագիր ստորագրվի։ Հետո գիտեք՝ ՀՀ-Թուրքիա գործընթացը երկկողմ է, Ադրբեջանն այդտեղ որևէ տեղ չունի։ Մենք չենք ասում Էրդողանին, որ ինքը գնա՝ Կիպրոսի հետ ստորագրիր հաշտության պայմանագիր»։

Ադրբեջանը պահանջում է Լաչինին համարժեք միջանցք՝ Նախիջևանին կապվելու համար, անկլավներ, Լեռնային Ղարաբաղն իր տարածքի ճանաչում։ Հակոբ Չաքրյանը տեսնո՞ւմ է հնարավորություն՝ չկատարելու այդ պահանջները ՀՀ-ի կողմից, և ինչպե՞ս։ Թուրքագետը դրական պատասխան է տալիս․ «Այո՛, տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը չկատարի Ադրբեջանի պայմանները։ Ունենալով այսպիսի մեծ աջակցություն ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ֆրանսիայից՝ Հայաստանը կարող է դիմակայել թուրքական ճնշումներին։ Որքան էլ դրանք հորդորների ձևով ներկայացնեն, դրանք ճնշումներ են։ ՀՀ-ն կարող է թարմացնել Էրդողանի հիշողությունը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում նա հայտարարեց, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում է՝ վերջնական ավարտին հասցնելու 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Բայց դրա համար կամք ու ինքնավստահություն է պետք։ Բայց Պուտինն այն օրի է գցել Փաշինյանին, որ ի՞նչ ինքնավստահության մասին կարող է խոսք լինել»։

Թուրքագետն ասում է՝ Պուտինն Էրդողանի հետ Ղարաբաղը բզկտել է՝ մի մասը տվել է Ադրբեջանին, մյուս մասը վերածել է ռուսական զորանոցի, հետո էլ փորձեր է արել, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի։

«Չի բացառվում՝ այդ միջանցքը Թուրքիային տա, ինքն էլ հյուսիսով միջանցք բացի, հետո այս երկու միջանցքները միացնի։ Ինչպե՞ս։ Ասենք՝ Լավրովին ևս մեկ անգամ գործուղի Բաքու, Լավրովը դեռ Մոսկվա չվերադարձած՝ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ ծավալի, Պուտինը վերհիշի, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, 25․000-անոց զորք մտցնի, դուրս հանի ադրբեջանցիներին, իր զորքերը մնան այնտեղ։ Անկախ ՀԱՊԿ-ից՝ մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ պայմանագիր, բա այդ պայմանագիրն ի՞նչ եղավ, ՌԴ-ն է, չէ՞, ստորագրել։ Ինչպես Բայդենն է ասել՝ Պուտինը մսագործ-մարդասպան է, գիտենք՝ ինչու չի գործում այդ պայմանագիրը»,- նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան