Համալսարանների շենքերը պետական սեփականություն են, կառավարությունն ազատ է տնօրինել գույքը. Առնակ Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունը  այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություններ չեն նախատեսվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները համարելով անլուրջ։

«Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր, կոնկրետ համալսարանների շենքերի հետ կապված, չկան։

Համալսարանների շենքերը մեծ մասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով»,- նշեց Ավետիսյանը։

Անդրադառնալով բիզնես նպատակով պետական գույքի օգտագործման վերաբերյալ հարցին, Ավետիսյանն ասաց․ «Բիզնես նպատակով շենքերի օգտագործման մեջ ոչ մի սարսափելի և անթույլատրելի բան չկա, այսինքն, եթե լինեն ազատ շենքեր, կառավարությունը և պետգույքի կառավարման կոմիտին կմտածեն այդ գույքի հետագա օգտագործման օպտիմալ տարբերակը, այդ թվում՝ օտարում, վարձակալում, այլ կազմակերպություններին տրամադրում և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում։