Հյուսիսային Կորեան հրետանային կրակ է բացել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ

Լուրեր

06.11.2024 | 09:45
Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կատարել․ հայտարարություն
06.11.2024 | 09:38
Թրամփն առայժմ առաջատար է բոլոր յոթ տատանվող նահանգներում․ CNN-ը նախնական տվյալներ է հրապարակել
06.11.2024 | 09:33
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար
05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
Բոլորը

Հյուսիսային Կորեան մոտ 250 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանների մոտ հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ Սեուլի ամենամյա զորավարժությունների մեկնարկի հաջորդ օրը: Հրթիռակոծության մասին այսօր հայտնել են Հարավային Կորեայի Զինված ուժերի միացյալ շտաբի պետերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կորեայի Հանրապետության Զինված ուժերը հայտնել են, որ արկերն ընկել են Հարավային Կորեայի տարածքային ջրերում՝ հայտնվելով անվտանգության գոտիներում, որոնք հաստատվել են 2018 թվականի միջկորեական համաձայնագրով, որի նպատակն է նվազեցնել երկու երկրների միջև լարվածությունը:

Հոկտեմբերի 14-ից ի վեր սա նման հրետակոծության երկրորդ դեպքն է, երբ արձանագրվեց 2018 թվականի պայմանագրերի ամենաէական խախտումը։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ Փհենյանը պետք է դադարեցնի սադրանքները, որոնք խաթարում են Կորեական թերակղզում խաղաղությունն ու կայունությունը։ Սեուլը հավելել է, որ բարձրացնում է իր մարտունակությունը և, համաձայնեցնելով Միացյալ Նահանգների հետ, ուշադիր հետևում է Հյուսիսային Կորեայի գործողություններին։

Տաթև Ֆռանգյան