Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է

Լուրեր

27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է սկսվել, որին մասնակցում են մի շարք ոլորտների աշխատողներ, պետական ծառայողներ, երիտասարդական կազմակերպություններ և ուսանողներ, հայտնում է Le Figaro-ն։

TotalEnergies-ի և ExxonMobil-ի նավթավերամշակման գործարանների և պահեստների աշխատողներից բացի, որոնք արդեն մի քանի շաբաթ գործադուլ են անում՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, գործադուլ են սկսել նաև տրանսպորտի աշխատողները, մասնավորապես՝ երկաթուղային օպերատոր SNCF-ի և RATP-ի (Փարիզի տրանսպորտի ինքնավար գործակալություն) աշխատակիցները։

Արդյունքում մետրոյի որոշ երթուղիներով գնացքների տեղաշարժի ընդհատումներ են գրանցվել, չեղարկվել է մերձքաղաքային գնացքների մոտ մեկ քառորդի երթևեկը։ Սպասվում է նաև, որ այսօրվա գործադուլի պատճառով Ֆրանսիայի տարածքով միջքաղաքային գնացքների երթևեկության մոտ կեսը չի իրականացվի։

Այսօր Փարիզում չեղարկվել է նաև 9 ավտոբուսային երթուղիներով շարժը։ SNCF-ի աշխատակիցները գործադուլը կշարունակեն չորեքշաբթի, մինչդեռ RATP-ի ներկայացուցիչները հրաժարվում են շարունակել գործադուլը՝ նշելով, սակայն, որ իրենք դեռ աջակցում են շարժմանը և կարող են նոյեմբերին վերադառնալ գործադուլներին։

Բացի այդ, ըստ Կրթության նախարարության, համընդհանուր գործադուլին միացել է երկրի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ 6%-ը։ Դասադուլին մասնակցում են նաև որոշ ուսանողներ՝ փակելով ճեմարանների և բուհերի մուտքերը։

Տաթև Ֆռանգյան