Սամուել Սևյանը հաղթել է ԱՄՆ առաջնության 11-րդ տուրում. Արոնյանը կիսել է միավորը
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Շանկլանդ Սեմի հետ, իսկ Սամուել Սևյանն առավելության հասավ Դարիուս Շվիրցի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7,5 միավորով: Սամուել Սևյանը 4-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 11-րդը:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: