Իրանն այս զորավարժությունով Ադրբեջանին ուժ է ցուցադրում՝ խստորեն կպատժի ՀՀ-ի հետ ճանապարհ փակելը․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

-Մինչ ԵՄ արտգործնախարարներն այսօր հաստատեցին Հայաստանում տեղակայվելիք առաքելության դիտորդների մանդատը, և 40 հոգի արդեն ժամանել է՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին, Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների․ երեկ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ Երևանի՝ Բաքուն արհեստականորեն լարում է իրադրությունը։ Ձեր կարծիքով՝ դիտորդների գալն ընդհանրապես կբացառի՞ էսկալացիաները, օբյեկտիվորեն ի՞նչ սպասել այս մարդկանցից։

-Իհարկե՝ չի բացառի, սադրանքները շարունակվելու են, և դա Բաքվի քաղաքականությունն է։ Տրամաբանական է, քանի որ այն, ինչ Բաքուն արել է այսքան տարի, ի վերջո, բերեց արդյունք, Ադրբեջանն ունի հաջողություններ, և որևէ պետություն, առավել ևս՝ Ադրբեջանը, չի կարող հրաժարվել այն մարտավարությունից, ինչն իրեն հաջողություն է բերել, և դիտորդների տեղակայվելը սահմանին որևէ կերպ չի ազդելու Բաքվի սադրանքների վրա։ Հայկական կողմը պետք է պատրաստ լինի այդ սադրանքներին, պատրաստ լինի դրանց դիմակայել։ Դիտորդները որոշակի գործառույթների շրջանակում կաշխատեն և տեղեկատվություն կտրամադրեն Եվրոպային, ԱՄՆ-ին, իհարկե, առաջին հերթին՝ ԵՄ-ին, քանի որ այդ մանդատով են գալիս, և հույս ունենանք, որ այդ տեղեկատվությունը Հայաստանի ճկուն աշխատանքի շնորհիվ հնարավորություն կտա մեծացնել ճնշումը Բաքվի վրա։

-Փաստենք, որ սա ռազմական աջակցություն չէ, ԵՄ առաքելության խմբի անդամները չեն կռվելու ադրբեջանցիների դեմ։

-Իհարկե, ռազմական աջակցություն չէ, այս մարդիկ գալիս են, առաջին հերթին, աշխարհաքաղաքական նպատակներով, որպեսզի տարածաշրջանում որոշակի հավասարակշռություն սահմանվի ռուսական և արևմտյան կողմերի միջև։ Խոսքը ռազմական հավասարակշռության մասին չէ, ընդամենը ներկայության մասին է։ Եվ երկրորդ՝ այս մարդիկ գալիս են, որպեսզի թարմ տեղեկատվություն ունենան, տեղում իրավիճակին ծանոթանան և բոլոր իրավիճակների վերաբերյալ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ունենան հստակ տեղեկատվություն։ Այդ տեղեկատվությունն ունենալու դեպքում, հայկական կողմի լավ աշխատանքի արդյունքում, հնարավոր կլինի Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան