Հայաստանում կլիմայական ֆորում է անցկացվել

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնցենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 27-րդ համաժողովից առաջ Երևանում տեղի ունեցավ «COP-27-ին ընդառաջ զարգացման կլիմայական գործընկերների ֆորումը»` կազմակերպված ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողների, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ֆորումին ներկա էին և ելույթներով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Գայանե Գաբրիելյանը, ով նաև հանդիսանում է ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին, տեսաուղերձով հանդես եկավ Ազգային սահմանված գործողությունների (ԱՍԳ) Գործընկերության աջակցման գրասենյակի երկրի ներգրավման տնօրեն տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը:

«Ֆորումը մեկնարկեց ՀՀ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձով, որը ներկաներին փոխանցեց նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչություն պետ պարոն Տիգրան Սամվելյանը, նշելով, որ երկրի տնտեսական և սոցիալապես պատասխանատու պետական քաղաքականության և կայուն զարգացման ապահովման համար էական է կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումը: Հայաստանը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, որը հիմնված է կանաչ տնտեսության տեսլականի վրա և համատեղելի է երկրի սոցիալական և անվտանգության նպատակների հետ:

2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ԱՍԳ՝ սահմանելով ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ, որն է 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը կառավարությունում խորհրդակցությունների փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:

«Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կազմակերպել են այս Կլիմայական ֆորումը մասնակիցներին ներկայացնելու ազգային կլիմայական օրակարգը, տրամադրելու թարմացումներ առնչվող ընթացիկ գործընթացների և աջակցության շրջանակների վերաբերյալ, ինչպես նաև` քննարկելու առաջիկա «COP-27»-ին մասնակցության Կառավարության ակնկալիքները», բացման ելույթում նշեց տիկին Նաթիա Նացվլիշվիլին:

Փոխանախարար Գաբրիելյանը նշեց, որ կլիմայական օրակարգում երկրի հարմարվողականության գործողությունների հետ կապված սահմանվել են առաջնահերթության ոլորտներ և, ելնելով կլիմայական փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների խոցելիության աստիճանից, առանձնացվել են առավել խոցելի ոլորտները` էկոհամակարգերի, կենսաբազմազանության, առողջապահության, ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա, համայնքային ենթակառուցվածքներ և զբոսաշրջություն: Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ոլորտային թարմացումներ, ծրագրեր, մարտահրավերներ:
Մասնավորապես` ներկայացվեցին Հայաստանի հանձնառությունները նպաստելու գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ միջազգային ջանքերին՝ միաժամանակ բարձրացնելով երկրի կլիմայական դիմադրողականությունը և ԱՍԳ Գործընկերության ծրագիրը, որը հանդիսանում է ազգային կլիմայական գործողությունների համակարգման գործիք, դրա թարմացված տարբերակը և հաջորդ քայլերը: ԱՍԳ Գործընկերությանը Հայաստանը միացել է 2018թ․ օգոստոսին` ամրապնդելու երկրի կարողությունները և ջանքերը կլիմայի ազգային օրակարգի նպատակներին հասնելու համար:

Հայաստանի հետ համագործակցությունը կարևորելով` տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը նշեց, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության արդյունավետ համակարգման և զարգացնող գործընկեր ՄԱԶԾ ֆասիլիտացիայի շնորհիվ, հնարավոր է դարձել Կառավարությանը, իրականացնող և զարգացնող գործընկերներին ներկայացնել ԱՍԳ Գործընկերության պլանը: Նաև հավելեց, որ, ընդառաջելով Հայաստանի հայտն` ընդլայնել կարողությունների զարգացման շրջանակը, ԱՍԳ Գործընկերությունն արդեն հաստատել է Հայաստանի համար ֆինանսավորում իր Գործընկերության գործողությունների հիմնադրամ ֆինանսական մեխանիզմի միջոցով, որը երկրներից ստացված հարցումներին աջակցելու վերջին միջոցն է: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ որպես ԱՍԳ Գործընկերության ինստիտուցիոնալ անդամ, ընտրվել է որպես իրականացնող գործընկեր՝ աջակցելու հայտում առկա գործողությունների իրականացմանը:

Սույն միջոցառումը նաև ուղղված էր ազգային կլիմայական գործողությունների շրջանակներում երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացման և ներառման ապահովմանը։ Ֆորումին մասնակցեցին կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմեր, միջազգային գործընկերներ, դոնոր կազմակերպություններ և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներ: Միջազգային դոնոր կազմակերպության ներկայացուցիչները նույնպես հանդես եկան ելույթներով` ներկայացնելով իրենց կատարած և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա պլանները, որոնք նպաստելու են Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացմանը:

Ֆորումն աջակցում է ՀՀ կառավարությանը բացահայտելու երկրի արդի կարիքները, առկա ու աջակցության շրջանակները հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ոլորտների իրականացման համար ինչպես նաև նպաստելու Կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում ազգային պատվիրակության օրակարգի ձևավորմանը, համաժողովի շուրջ կառավարության ակնկալիքների հաղորդակցմանը։

Հայաստանի ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ նման ֆորումները, պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնորական և աջակցող գործընկերների հետ ապահովում են երկխոսության հարթակ՝ նպաստելով համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը:

Կլիմայի այս ֆորումն անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2022 թվականի նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսի կառավարության կողմից կազմակերպված Կողմերի 27-րդ համաժողովին (COP-27) ընդառաջ, որտեղ տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների միջև երկխոսություն ԱՍԳ-ների իրականացման, հարմարվողականության գործողությունների, կլիմայական ֆինանսավորման և թափանցիկության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: