Իրանում հակառավարական ցույցերը շարունակվում են

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցեր՝ անցած ամիս ոստիկանությունում 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո: Նրան ձերբակալել էր Իրանի ոստիկանությունը «անբարոյական հագուստի» համար:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Թեհրանի համալսարանում ուսանողները հավաքվել էին ֆարսի լեզվով արտասանելու «արյուն» բառը՝ պահանջելով իսլամական ռեժիմի տապալումը: Չորս շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը, որոնցից շատերը ղեկավարվում էին կանանց կողմից, տարածվում են Իրանի քաղաքներով մեկ:

«Իրոք տպավորիչ է, որ նրանց համար վախի արգելապատն ամբողջությամբ ավերվել է, և նրանք գնալով կորցնելու ոչինչ չունեն, հետևաբար նրանք պատրաստ են համառորեն պայքարել»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի հարցերով վերլուծաբան Ալի Վաեզը:

Անցյալ բողոքի ցույցերի ժամանակ, ինչպիսին 2009 թ-ի կանաչ շարժումն էր, հնարավվոր չեղավ տապալել իսլամական կառավարությունը:

Սակայն դժգոհությունն այժմ գերազանցում է քաղաքական բաժանումները՝ տնտեսական ճգնաժամի և ներքին բռնաճնշումների պայմաններում, ասում է վերլուծաբան Բեհնամ Թալեբլուն:

Տասնյակ ցուցարարներ սպանվել են այս ընթացքում։ Վարչակարգը դեռ հնարավորություն ունի ճնշելու ցույցերը, ասում է Ալի Վաեզը։

«Այն դեռ գործի չի դրել Հեղափոխության պահապաններին: Իշխանությունները դեռևս շատ ռեպրեսիվ գործիքներ ունի իրենց ձեռքում, որոնք կարող են օգտագործվել շարժման դեմ»,- ասում է Վաեզը:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան հետևեց Միացյալ Նահանգներին և Կանադային՝ պատժամիջոցներ կիրառելով Իրանի բարոյականության հարցերով զբաղվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

«Դա պետք է ընդլայնվի ամբողջ Եվրամիությունում»,- պնդում է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Բեհնամ Բեն Թալեբլուն:

Եվրոպայում կին օրենսդիրներն ու հայտնի մարդիկ կտրում են իրենց մազերը՝ ի նշան համերաշխության իրանցի կանանց հետ: Մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցել։

«Մենք այստեղ ենք, որպեսզի լինենք Իրանի ժողովրդի ձայնը: Եվ մենք այստեղ ենք, որպեսզի բրիտանական կառավարությունից պահանջենք բարձրաձայնել այս հարցի շուրջ»,- ասում է ցուցարար մի կին:

Ցույցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և եվրոպական տերությունները բանակցություններ են վարում Թեհրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի դատապարտել է Իրանի բռնաճնշումները, սակայն ասել է, որ Ֆրանսիան պայքարում է միջուկային զենքի տարածումը կանխելու համար:

Միջուկային բանակցությունները ձախողվել են, և դրանք պետք է դադարեցվեն, պնդում է վերլուծաբան Թալեբլուն: Ըստ նրա՝ համաձայնագրի վերակենդանացումը կհանգեցնի բռնապետական վարչակարգի ամրապնդմանը:

Թալեբլուն ասում է, որ Արևմուտքը կարող է գործնական քայլեր ձեռնարկել ցուցարարներին օգնելու համար, ներառյալ արբանյակային ինտերնետի տրամադրումը կառավարության սահմանափակումները շրջանցելու համար: