«Զինհաշմանդամներն իրենց խնդիրների հետ մնացել են մենակ, դրվագային լուծում էր տրվել, որն ավարտվեց». Հայկուհի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2 տարվա ընթացքում եղան դրվագային լուծումներ, որոնք տվյալ զինհաշմանդամների կյանքում տվյալ պահին լուծում եղան, սակայն որևէ համակարգային լուծում չեղավ երկրում զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու կամ վիրավոր զինվորների առհասարակ կարգավիճակի տրամադրման հարցում։ Այս մասին «44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական ու առողջապահական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2014-ից հետո, կարելի է ասել, համակարգային լուծում չի եղել:

«Նույն այս պատերազմի հետևանքով ունեցանք վիրավորներ, որոնց բուժման համար Առողջապահության նախարարությունը դրվագային ֆինանսավորում տրամադրեց, սակայն 2 տարի հետո այդ դրվագային լուծումն ավարտվեց և զինհաշմանդամներն իրենց խնդիրների հետ մնացին մենակ: Այսօր մենք կարողանում ենք տարբեր բարերարների, կազմակերպությունների միջոցով օգնել նրանց, սակայն կարծում եմ, որ պետք է համակարգային լուծում լինի, որը չկա: Այսօր Առողջապահության նախարարությունը, չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, որևէ անգամ չի արձագանքել խնդիրները լուծելու կապակցությամբ: Այսօր վիրավորում ստացած, բայց զինհաշմանդամ չճանաչված զինվորներն առհասարակ զրկված են վերականգնողական բուժում ստանալու կամ այլ բժշկական օգնություն ստանալու իրավունքից», -նշեց Հայկուհի Մինասյանը:

Նա օրինակ բերեց, վերջերս համացանցում տարածվող զինծառայողի դեպքը, որը զինհաշմանդամի կարգավիճակ չունենալու պատճառով զրկված է բուժօգնությունից: «Ամփոփելով անցած այս 2 տարին, օրենսդրական այն բացերը, որ կային մեր հանրապետությունում, այսօր էլ շարունակում են մնալ: Միաժամանակ նշեմ, որ Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունը, այլ գերատեսչություններ փորձեցին պրոթեզավորման հարցն ամբողջությամբ ծածկել, բայց դա ևս ապագա վիրավորների հարցը չլուծեց կամ մինչև 2022թ վիրավորների հարցը չլուծեց, եղան դրամական, ֆինանսական աջակցություններ, սակայն կրկին դրանք եղան շարունակական: Կարող ենք ասել, որ զինհաշմանդամների ոլորտում չկան համակարգային լուծումներ, որպեսզի իմանանք, որ բանակ գնալիս վիրավորվում ես և քո բոլոր երաշխիքները ստանալու ես, այսինքն մարդու հաշմանդամության խմբի հետ պայմանավորվել այն առողջապահական երաշխիքները, որոնք տրամադրվում են՝ ճիշտ չէ և կարծում եմ, քանի այս խնդիրները չլուծվի, ազգովի չենք կարող ասել, թե այս հարցը լուծվել է»,- նշեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։