Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ՝ 4 երաժշտախումբ հանդես կգա ՀՀ-ում

Լուրեր

07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը. ծրագրի հեղինակ՝ Վարդուհի Նազարյան:

Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):

Այնուհետև հոկտեմբերի 15-ին Զվարթնոցի տաճարում «musicAeterna Danse» խումբը հանդես կգա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, ռեժիսոր՝ Աննա Գուսևա):

Հոկտեմբերի 16-ին Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում «musicAeterna» և «musicAeterna byzantina» երգչախմբերը կներկայացնեն «Հավերժական լույս» ծրագիրը:

Նշենք, որ «musicAeterna» երգչախումբն ու նվագախումբը՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ, հայտնի են ոչ միայն դասական ակադեմիական բարձրակարգ կատարումներով, այլև ժամանակակից, նորարարական մոտեցումներով: Կուրենտզիսը հանդես է գալիս նաև աշխարհի մի քանի տասնյակ առաջնակարգ նվագախմբերի հետ: Նա մեր ժամանակների ամենահայտնի և ինքնատիպ դիրիժորներից է, որի ղեկավարած համերգներն ու օպերային ներկայացումներն անմոռանալի և վառ իրադարձություններ են»,- ասված է հաղորդագրությունում։