Հակահեղափոխականը. Արմեն Սարգսյանը նոր կուսակցություն է ստեղծում. «Ժամանակ»
«Ժամանակ»թերթը գրում է.
«Նախագահ Արմեն Սարգսյանի հաղթանակը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել հեղափոխությանը, քան ՀՀԿ-ն ու նրա կցորդ քրեաօլիգարխիկ համակարգը միասին վերցրած:
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին:
Սարգսյանը հասկանում է, որ իրեն անգլիական թագուհու կարգավիճակից կարող է դուրս բերել միայն խորհրդարանում սեփական կուսակցության զգալի ներկայությունը: Բայց նախկին նոմենկլատուրայի հաջողությունը կարող է լինել նաև հակահեղափոխության հաղթանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: