«Վստահ եմ՝ Երևանում կայանալիք առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով». Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում կայանալիք սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, FIAS-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Կորսիկը, FIAS-ի նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և հաջողություն մաղթել վաղը մեկնարկող առաջնությունում. «Սամբոն կարևոր և ավանդույթներ ունեցող մարզաձև է, և պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը հանձն առավ աջակցել աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը Երևանում: Վստահ եմ՝ առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով և բոլորիս մոտ միայն դրական տպավորություններ կառաջացնի: Մաղթում եմ, որ հաղթեն ուժեղագույնները: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մասսայական: Մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ ևս մեծ աշխատանքներ են տարվում անձամբ ՀՀ վարչապետի հանձնարարականով»:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ բարձր գնահատելով Հայաստանում մարզաձևի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը. «Սամբոն, իսկապես, մեծ ավանդույթներ ունեցող մարզաձև է և ստեղծվել է նախկին ԽՍՀՄ երկրների ազգային մարտարվեստների տարրերի միաձուլումից՝ պարունակելով մի շարք մարզաձևերի, այդ թվում՝ հայկական կոխ ըմբշամարտի հնարքներ: Այնպես որ, ԽՍՀՄ նախկին որոշ պետություններ սամբոն կարող են իրենց ազգային մարզաձևը համարել: Գիտեմ, որ Հայաստանում սամբոյի բավականին զարգացած դպրոց և լավ ավանդույթներ ունեք, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Տեսնում եմ, որ մարզաձևի ավանդույթներն այստեղ ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում և նոր զարգացում են ապրում»:

Վասիլի Շեստակովը, շնորհակալություն հայտնելով մարզաձևի նկատմամբ պետության պատշաճ ուշադրության համար, միջազգային ֆեդերացիայի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում սամբոյի զարգացմանը: Նա նաև տեղեկացրել է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում կայանալիք դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման համար գորգեր է տրամադրել. «Պատրաստ ենք ցանկացած օգնություն տրամադրել՝ մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Մենք նաև առանձին ծրագրեր ենք իրականացնում՝ «Սամբոն դպրոցում» և «Սամբոն համալսարանում» խորագրերով: Ցանկության դեպքում՝ այս առումով ևս կարող ենք համագործակցել»:

Հայաստանի հավաքականները ներկայանալի կազմով են մասնակցելու դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել՝ հայ մարզիկները կարդարացնեն սպասելիքներն ու լավ ելույթներ կունենան հարազատ հարկի ներքո՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով և մեդալներ նվաճելով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ծավալած գործունեությունն ու ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի ջանքերը մարզաձևի զարգացման գործում: Ի դեպ, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի առաջարկով էլ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, առաջնության շրջանակում կանցկացվի սպորտ+բիզնես ֆորումը, որի շրջանակում կքննարկվեն սպորտային մարքեթինգին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:

Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:
Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 17:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։