Քննարկվել է ՎԶԵԲ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների ընթացքին:

Նախարարի տեղակալները մատնանշել են հնարավոր համագործակցության այն ուղիները, որոնք առաջնահերթ են երկու կողմերի համար: Նրանք ընդգծել են, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագիրը», որտեղ սահմանվել են ոլորտի թիրախները և կարիքները:

Որպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը համակարգող նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը և դրա շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է մասնավոր հատվածի համար ՄԿՈՒ ոլորտի որակյալ աշխատուժի խնդիրը՝ այդ համատեքստում կարևորելով համապատասխան հմտությունների զարգացումը կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի միջոցով: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ բարեփոխումներն իրականացվում են պետության համար գերակա համարվող ոլորտներում մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ վերջերս Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ, որը կնպաստի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ այս մոդելը կարող է հաջողված օրինակ հանդիսանալ ոլորտի մյուս հաստատությունների համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարիքների քարտեզագրման հնարավորությանը՝ համապատասխան փորձագետների ներգրավմամբ: Կարևորվել են նաև աշխատաշուկայում գենդերային հավասարության խթանման, կրթության ներառականության և հասանելիության հետ կապված այլ հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ առավել մանրամասն քննարկելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող աջակցության ձևաչափը: