Քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ սպորտով զբաղվելու խնդիրները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելուն առնչվող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մարզվելու համապատասխան միջավայր ստեղծելը. «Մեր քաղաքականությունը միտված է համընդհանուր ներառականությանը նաև սպորտում. այդ երեխաները մեր շահառուներն են, և մենք պետք է ապահովենք հավասար հնարավորություններ»:

Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկին 15 պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, հետևում է սպորտի ոլորտում ներառականության խնդիրներով զբաղվող պետական և հասարակական կառույցների աշխատանքին: Նա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործունեությանը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտային կրթության ներառականության խնդիրը գտնվում է պետության ուշադրության և հոգածության ներքո: Երեկ հանդիպել եմ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ում ներգրավված երեխաների ծնողների հետ: Միայն մեկ հարց եմ տվել՝ ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այն, որ ձեր երեխան սպորտով զբաղվելու հնարավորություն ունի: Նրանք պատմեցին, որ վերջապես իրենց երեխաների աչքերում ուրախություն են տեսնում, և որ ամենակարևորն է՝ մի քանի ամիս կամ թեկուզ 1 տարի անց մեծ փոփոխություններ են նկատում երեխաների վարքագծում: Երեխաներն ավելի բաց և շփվող են դառնում: Սպորտը, անկասկած, դրական ազդեցություն է ունենում»,- նշել է Քշիշտոֆ Կրուզովսկին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ադապտիվ սպորտի զարգացումը պետության կարևոր խնդիրներից մեկն է, և այս համատեքստում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ ևս ուշադրությունը կմեծանա՝ հաջորդ տարի ֆինանսական ավելի մեծ աջակցություն ենթադրելով «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության համար:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն այս տարի երկու հանրապետական միջոցառում է իրականացրել՝ աթլետիկա և ֆուտբոլ մարզաձևերից. ևս մեկը նախատեսվում է նոյեմբերին: Մասնակից երեխաների ընտրությունը կատարում է հասարակական կազմակերպության խորհուրդը՝ համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության պահանջները:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ում իրականացվում են լողի, աթլետիկայի, բասկետբոլի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մարզումներ:

Կազմակերպության գերակա խնդիրը 2023 թվականի հունիսին Բեռլինում 14 տարեկանից բարձր պատանիների համար նախատեսված հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին մասնակցելն է, որին հայկական կողմը նախատեսում է ներկայանալ 6 մարզիկով»,- ասված է հաղորդագրությունում։