Շինարարական նորմերն արդիականացվում են․ Քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է: Մեծ թվով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը զգալի նպաստել է վերջին 3 տարում պետական բյուջեով հատկացվող գումարի ավելացումը․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Հաշվի առնելով հանրապետությունում մեծ թվով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կոմիտեի պատվիրատվությամբ սեղմ ժամկետում մշակվել և օրեր առաջ հրապարակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը:

Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգընթաց մշակվել և հաստատվել է ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուն, ինչը լավ հնարավորություն է ստեղծում բազալտի մանրաթելի տեղական արտադրության խթանման համար: Ավելի վաղ տեղայնացվել էին կապիտալ շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերին վերաբերող քաղաքաշինական առանցքային՝ «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը:

Մշակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մյուս խումբն էլ վերաբերում է շինարարական գործընթացներին: Միջազգային փորձի հիման վրա արդիականացվել են շենքերի և շինությունների նախագծման, շինարարության իրականացման և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջները:

Մշակման կամ արդիականացման ենթակա նորմերի ցանկը կազմելիս Քաղաքաշինության կոմիտեն հաշվի է առնում պետական գերատեսչություններից ստացվող առաջարկությունները՝ տարբեր ոլորտների կարգավորումների թերի կամ ժամանակավրեպ լինելու վերաբերյալ, արտադրողների և ներմուծողների առաջարկները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ու նյութերի կիրառման հնարավորությունները: Նորմատիվ փաստաթղթերի պարբերաբար վերանայումը թույլ է տալիս կատարելագործել քաղաքաշինական գործունեության կազմակերպումը՝ ապահովելու համար շինությունների անվտանգությունը, սեյսմակայունությունը, երկարակեցությունը, էներգաարդյունվետությունը, նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, էկոլոգիական պահանջներին բավարարող տեխնոլոգիաների զարգացումը:

2022 թ. հրապարակված նորմերի ցանկ

1. ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»
2. ՀՀՇՆ 31-04-2022 «Տանիքներ և տանիքածածկեր»
3. ՀՀՇՆ 31-03.02-2022 «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ»
4. ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և կենցաղային շենքեր»
5. ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. արտաքին ցանցեր և կառուցվածքներ»
6. ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում»
7. ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում»
8. ՀՀՇՆ 21-02-2022 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. նախագծման նորմեր»
9. ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից»
10. ՀՀՇՆ 34-01-2022 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ»
11. ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածու»
12. ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ»
13. ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. նախագծման նորմեր»