Հրապարակվել է անչափահասներին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Վ․Մ․-ի դատավճիռը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Անչափահաս տարիքում այլ անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Վ․Մ․-ի նկատմամբ պայմանական ազատազրկում է կիրառվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, երեկ հրապարակել է Վ․Մ․-ի գործով դատավճիռը, համաձայն որի՝ վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը։ Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել և Վ․Մ-ի նկատմամբ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։

Վ.Մ.-ն մեղադրվում էր իր երեք համագյուղացի երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա, երեխաներին շահագործելու նպատակով, 2016 թվականի մայիս կամ հունիս ամսին, քննությամբ չպարզված օրը, խաբեությամբ ճոճանակ նստելու ու զվարճանալու պատրվակով իրենց գյուղից տեղափոխել է հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով, ծեծելով ու քաշքշելով հարկադրել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկողության տակ է պահել նրանց: Երեխաները տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո մոտեցել են Վ.Մ.-ին, որը նրանցից մեկից ստացել է հավաքված ողջ գումարը, ըստ գործի՝ շուրջ 7000 դրամ, ապա, հավաստիանալու համար, որ երեխաների մոտ այլ գումար չի մնացել, ստուգել է նրանց գրպանները, հավաքված գումարից 700 դրամ տվել է երեխաներից ամենամեծին, 120 դրամ՝ երկրորդ և 74 դրամին համարժեք 10 ռուբլի՝ երրորդ երեխային, իսկ գումարի մնացած մասը տնօրինել է անձամբ: Ըստ գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին, բացահայտվել՝ 2017-ին։

Թեև նախաքննության ընթացքում տուժող երեխաները Վ.Մ.-ին մեղադրող ցուցմունքներ են տվել՝ դատաքննության ընթացքում մեղադրյալի հետ հաշտ են եղել, ավելին, երբեմն տուժող երեխաներն ու մեղադրյալն իրենց գյուղից նույն տաքսիով են եկել դատարան։ Երեխաները դատարանում հայտնել են, որ Վ.Մ-ի հետ միասին գնացել են՝ խաղալու։ Նրանցից մեկն էլ ցուցմունք է տվել այն մասին, որ հավաքված գումարից Վ,Մ․-ն իրենց համար պաղպաղակ է գնել։

Դատախազ Տիգրան Պողոսյանը մինչև նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը Մաթևոսյանի գործով մեղադրական ճառ է ասել ու դատարանին միջնորդել նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ազատազրկումը, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 4 տարի ժամկետով փորձաշրջան։ Մինչ գործը կհասներ դատավճռին, Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել, և այդ օրենսգրքի փոփոխություններն ազդել են Վ․Մ․-ի գործի վրա։

Դատախազ Տիգրան Պողոսյանը դիրքորոշում է հայտնել, որ Վ․Մ․-ի նկատմամբ պետք է պատիժ նշանակել 6 տարի ժամկետով ազատազրկումը, պատիժը պայմանականորեն չկիրառել ու նշանակել 3 տարի ժամետով փորձաշրջան։ Դատարանը, սակայն, որոշել է պատիժ նշանակել 5 տարի ժամկետով ազատզրկումը և պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ նշանակել 2 տարի ժամկետով փորձաշրջան։

Նշենք, որ Վ․Մ․-ի պաշտպան Սուզաննա Խչեյանը պահանջում էր արդարացնել իր պաշտպանյալին։ Խչեյանը համոզված է, որ դեպքը դիտարկվել է թրաֆիքինգ, որպեսզի այս հանցագործության բացահայտման վերաբերյալ վիճակագրություն ներկայացվի: Պաշտպանն ասում է` Վ.Մ.-ն չի էլ հերքում, որ դեպքը տեղի է ունեցել, որ երեխաների հետ գնացել, գումար են հավաքել, բայց այստեղ էական է` երեխաներին ամբաստանյալն է ստիպել, թե՞ իրենք իրենց նախաձեռնությամբ են դա արել։ Պաշտպանը պնդում է, որ Վ․Մ․-ն երեխաներին չի ստիպել գումար հավաքել։

Նշենք, որ Վ․Մ․-ն դեպքի պահին եղել է 16 տարեկան, այժմ չափահաս է՝ 22 տարեկան։ Նրա վերաբերյալ գործն արդեն 5 տարի քննվում էր դատարանում։

Արաքս Մամուլյան